ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը մեծացրել է ներկայությունը Իրանի մերձակայքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Washington Post-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին։

Պարբերականը նշում է, որ ավելի քան 150 ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազաներ այն բանից հետո, երբ փետրվարի 17-ին Ժնևում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հանդիպել են փետրվարի 17-ին Ժնևում, որտեղ երկու կողմերն էլ հայտարարել են, որ առաջընթաց է գրանցվել։ Նախագահ Թրամփը փետրվարի 20-ին՝ տարածաշրջանում ռազմական մեծ կուտակումների ֆոնին, հայտարարել է, որ քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հարցը՝ նախազգուշացնելով, որ Թեհրանը մի քանի օր ունի իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728