Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբենին. Ազնավուր հիմնադրամ
«Ազնավուր հիմնադրամ»-ը տեղեկացնում է՝ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբենին.
«Ռուբեն Վարդանյանը տասնամյակներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է զարգացման լայնածավալ նախագծեր կրթության, բարեգործության և պետականաշինության ոլորտում՝ իր ժամանակն ու ռեսուրսները ներդնելով Հայաստանի և Արցախի ապագայի մեջ։
Ավելի քան երկու տարի է, ինչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։ Մեկ տարուց ավելի տևած նրա դատավարությունը լայնորեն քննադատվել է իրավաբանների, միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանների կողմից՝ որպես արդար դատաքննության երաշխիքների հետ ամբողջությամբ անհամատեղելի գործընթաց:
Արդյունքում Ռուբեն Վարդանյանը ռազմական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանցանքների մեջ, որոնք նա և նրա իրավաբանական թիմը կտրականապես մերժում են՝ համարելով դրանք քաղաքական նկատառումներով պայմանավորված և ապացույցներից զուրկ:
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներն իրենց համերաշխությունն են հայտնում Ռուբենին, նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակահատվածում կանգնած են նրա կողքին»։



