Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու հստակ ժամկետի վերաբերյալ Զելենսկու հայտարարությանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հրաժարվել է Եվրոպական Միությանը Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետ նշել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ուկրաինական «Страна.ua»-ն, այս հարցին Ֆոն դեր Լայենն անդրադարձել է Կիևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ես հասկանում եմ, որ ձեզ համար կարևոր է կոնկրետ ժամկետը։ Այսօր մենք խոսել ենք, որ կա հստակ կողմնորոշում, որին դուք ցանկանում էիք հասնել։ Մեր կողմից հստակ ժամկետ նշելը դեռևս անհնար է»,- նշել է պաշտոնյան։

Ֆոն դեր Լայենը միաժամանակ ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային։Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ցանկանում է կոնկրետ ժամկետ տանալ և ԵՄ-ին խնդրում է այլևս չհետաձգել այդ որոշումը, որպեսզի ապագա ղեկավարները և ուկրաինացիների նոր սերունդը չհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ արգելափակի Ուկրաինայի անդամակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս