Վրաստանում ծնված ռուս ռեփեր Գիո Պիկային արգելվել է մուտք գործել Լիտվա
Լիտվան արգելել է Վրաստանում ծնված ռուս ռեփեր Գիո Պիկայի մուտքը երկիր մինչև 2031 թվականի փետրվարի 19-ը։ Վերջինս պատրաստվում էր համերգ տալ Վիլնյուսում: Տեղական լրատվամիջոցները ռեփերին անվանել են «վրացի արտիստ», մինչդեռ երկրի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ պարզաբանվել է, որ Գիո Պիկան Ռուսաստանի քաղաքացի է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Գիո Պիկան (Գիորգի Ջիոև) ռուս ռեփեր է, որը կատարում է քրեական թեմաներով երգեր: Հասանելի աղբյուրների համաձայն՝ նա ծնվել է Վրաստանում 1990 թվականին, որտեղից տեղափոխվել է Հյուսիսային Օսիա, ապա՝ Մոսկվա:
Գիո Պիկան հաճախ է այցելում Վրաստան: Նրա Ինստագրամի էջում նշված է, որ օգոստոսի 15-ին նա ելույթ է ոունենալու Բաթումիում, նաև համերգներ է նախատեսում Քիշնևում, Պրահայում և Երևանում։
Ըստ տեղեկության՝ Լիտվայի միգրացիայի վարչությանը հանձնարարվել է Ջիոևին ներառել Լիտվա մուտք գործելն արգելված օտարերկրացիների հանրային ցուցակում։



