Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին, ԱՄՆ-ը չի աջակցել բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը։ Հայաստանը ձեռնպահ է մնացել քվեարկության ժամանակ:

Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։

Միացյալ Նահանգները չի աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին։

Քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգները առաջարկել է տեքստից հանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և արդար խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին հղումը։

ԱՄՆ առաջարկին դեմ է քվեարկել 69 երկիր, 11-ը՝ կողմ, իսկ 62-ը՝ ձեռնպահ։

Ի վերջո, բանաձևն ընդունվել է առանց ԱՄՆ-ի կողմից առաջարկված փոփոխության. 107 երկիր կողմ է քվեարկե, 12-ը՝ դեմ, իսկ 51-ը՝ ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։

Դեմ էին քվերակել հետևյալ երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կուբա, Հյուսիսային Կորեա, Էրիթրեա, Իրան, Մալի, Նիկարագուա, Նիգեր և Սուդան։ Միացյալ Նահանգները ձեռնպահ էր մնացել։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան արդեն ողջունել է բանաձևի ընդունումը։

Նախարարի խոսքով՝ Կիևը կշարունակի գործել «հաստատակամորեն և հետևողականորեն»՝ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս