Ո՞վքեր են Թուրքիայի ամենահարուստ 10 մարդիկ. Forbes
Աշխարհահռչակ «Forbes» ամսագիրը հրապարակել է 2026-ի «Թուրքիայի ամենահարուստ 10 մարդկանց» ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Առաջին տեղում թուրքական «Yıldız Holding»-ի կառավարման խորհրդի անդամ Մուրադ Ուլքերն է, ում կարողությունը կազմում է 5.3 մլրդ դոլար։ 2-րդ տեղում «Kazancı Holding»-ի կառավարման խորհրդի նախագահ Ջեմիլ Քազանջըն է, 3-րդ տեղում «Rönesans Holding»-ի հիմնադիր Էրման Ըլըջաքն է, 4-րդ տեղում «Özgüney Elektrik» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր Ֆերիդուն Գեչգելն է։ Առաջին հնգյակը եզրափակում է Ֆերիթ Շահենքը, ով հանդիսանում է «Doğuş Holding»-ի գործադիր տնօրենը և «Doğuş Otomotiv»-ի նախագահը։
6-րդ տեղում կին գործարար Սեմահաթ Սևիմ Արսելն է։ Նա Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական կոնգլոմերատի՝ «Koç Holding»-ի տնօրենն է։ 7-րդ տեղում ևս կին գործարար է՝ «Doğuş Holding»-ի փոխնախագահ Ֆիլիզ Շահենքը։ 8-րդ տեղում «Koç Holding»-ի տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ Մուստաֆա Ռահմի Քոչն է, իսկ 9-րդ տեղում՝ «Baykar» տեխնոլոգիական ընկերության խորհրդի նախագահ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարն է։ Տասնյակը եզրափակում է Մեհմեթ Սինան Թարան, ով «ENKA» շինարարական ընկերության խորհրդի նախագահն է։
Թուրքիայի 10 ամենահարուստ մարդկանց ցանկը՝ ստորև
I. Մուրադ Ուլքեր- 5.3 մլրդ դոլար
2. Ջեմիլ Քազանջը- 5.2 մլրդ դոլար
3. Էրման Ըլըջաք- 3.8 մլդր դոլար
4. Ֆերիդուն Գեչգել- 3.5 մլրդ դոլար
5. Ֆերիթ Շահենք- 3.2 մլրդ դոլար
6. Սեմահաթ Սևիմ Արսել- 3.1 մլրդ դոլար
7. Ֆիլիզ Շահենք- 2.9 մլրդ դոլար
8. Մուստաֆա Ռահմի Քոչ- 2.7 մլրդ ոլար
9. Սելչուք Բայրաքթար -2.7 մլրդ դոլար
10. Մեհմեթ Սինան Թարա- 2.6 մլրդդ ոլար



