Երեկվանից տեղացող հորդառատ անձրևների հետևանքով Սոչիի փողոցներում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:
Երևանյան բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն գնա փոխզիջման երկրի իշխանությունների հետ ու ցույցերը շարունակվելու են մինչև չեղյալ հայտարարարվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 26-ին Վիեննայում կմասնակցի «Վեցյակի» ու Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, հայտնում է RIA Novosti-ն:
Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել այն օրինագիծը, որը 60 մլն դոլարի փոխհատուցում է նախատեսում տրամադրել արտասահմանյան այն քաղաքացիներին, որոնց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական ճամբարներ են տեղափոխել ֆրանսիական երկաթուղային ճանապարհներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ջոհար Ցարնաևը, ով մեղավոր է ճանաչվել 2013թ. Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ, մինչև մահապատժի իրականացումը, ամենայն հավանականությամբ, կպահվի Ինդիանա նահանգի Տերե-Հոթ քաղաքի բանտում:
Բրյուսելում Հունաստանի ու նրա վարկատուների միջև բանակցությունները, որոնք տևել են մինչև կեսգիշեր, ընդհատվել են առանց համաձայնության գալու:
Ես դիմում եմ ձեզ բոլորիդ, Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաև քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին` խնդրում եմ, ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը և կզգաք այդ հանրապետության ժողովրդի ձգտումները:
Այսօր մի քանի ժամ տևած հորդառատ անձրևը ջրով է ծածկել Սոչի քաղաքի մի մասը:
Թուրքիայի քրդերը մեղադրել են Անկարային ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներին աջակցելու մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆիգեն Յուկսեկդաղը:
Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կվերսկսի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը:
Սոչիի իշխանությունները տարհանում են ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին, կասեցվել է օդանավակայանի ու երկաթուղային կայարանի աշխատանքը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Կրասնոդարի մարզի ադմինիստրացիայի մամլո ծառայությանը:
Հայաստանը զրկվել է ընտրության ազատությունից՝ էներգետիկ առումով լիակատար կախման մեջ գտնվելով Ռուսաստանից, Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներին:
Ռուսաստանը բաց երկիր է, որը հանդես է գալիս բոլորի հետ համագործակցելու ու գործընկերային հարաբերություններ հաստատելու օգտին, ով դրան պատրաստ է: Մենք չունենք ու չենք կարող ունենալ ագրեսիվ պլաններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է պարոն Զաորալեկին ՀՀ-ում Չեխիայի դեսպանության բացման առթիվ և հույս հայտնել, որ այն իր գործունեությամբ կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Կապված Ադլերի շրջանում առատ տեղումների հետ`Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է «Ռոսբալտը»:
«Տեսանյութում լրագրողը, ձեռքին բռնած LifeNews-ի միկրոֆոնը, ուղիղ միացում է վարում Երևանից, որտեղ բնակիչները բողոքում են ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման»:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ղազախի շրջանում հայտնաբերվել են անհետացած ադրբեջանցի զինծառայողների մարմինները:
ՌԴ ԱԳՆ-ն հանգստացրել է որոշ ռուսական լրատվամիջոցների, որոնք Երևանում բողոքի ակցիաների սկզբից փորձել էին դրանցում տեսնել ինչ-որ քաղաքական բողոք, «մայդան», գրում է REGNUM-ը:
«Հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, հուսով ենք՝ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտից: Հույսեր ենք կապում առողջ բանականության, հայ ղեկավարության իմաստության հետ: Մեր տվյալով՝ կարելի է հուսալ, որ ցուցարարների արծարծած հարցերի վերաբերյալ փոխզիջումային որոշում կգտնվի»:
Gazeta.ru-ն, վերլուծելով երևանյան վերջին իրադարձությունները, գրում է, որ Հայաստանում բողոքի ցույցերը հենց սկզբից դատապարտված էին Կիևի Մայդանի հետ համեմատության:
ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը հայտարարել է, որ առաքելության աշխատակիցները ապրիլի վերջից Ուկրաինայի արևելքում արձանագրում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճ:
Հեղինակավոր Reuters պարբերականը նշում է, որ արդեն մի քանի օր է, ինչ հարյուրավոր հայեր ցույցերի են դուրս եկել Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Ցուցարարները, որոնք երրորդ գիշերը շարունակ բողոքում են էլկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, քաղաքային հավաքարարների հետ մաքրել են տարածքն ու լվացել ասֆալտը, գրում է Interfax-ը:
«Պիկետի մասնակիցների տրամադրությունը, ովքեր մնում են Երևանի կենտրոնի Բաղրամյան պողոտայում, բարձր է: Երիտասարդների խումբը պարում էր հայկական պարեր, հավաքվածները ծափահարում էին, ակցիայի մասնակիցներին ջուր էին բաժանում»,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները մեզ համար անսպասելի էին. Պենտագոն
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները իրենց համար անսպասելի են եղել: «Մենք չէինք ցանկանում այդ նոր մարտահրավերները, քանի որ վերջին 15 տարում մենք զբաղված էինք Իրաքով ու Աֆղանստանով, մենք բազմաթիվ գործեր ունեիք աշխարհում: Սակայն հետո անսպասելիորեն նման վարքագիծ եղավ Ռուսաստանի կողմից»,-հայտարարել է գերատեսչության ղեկավարը՝ հանդես գալով ԱՄՆ զինծառայողների առաջ, ովքեր մասնակցում են BALTOPS զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն BALTOPS զորավարժությունները հակակշիռ է համարում Ուկրաինայում ռուսական ագրեսիային:
«Ցուցարարները պառկում են Երևանի փողոցներին: Հարյուրավոր ցուցարարներ չեն ենթարկվում ոստիկանությանը՝ անտեսելով հեռանալու կոչերն ու սպասելով նոր օրվա՝ այդկերպ ուշադրություն հրավիրելով էլեկտրականության սակագնի բարձրացման ու ոստիկանական բռնության նկատմաբմ»,-գրում է The Guardian-ը
Բացարձակապես պարտադիր չէ, որ Էլեկտրամայդանն ավարտվի իշխանափոխությամբ, թեև որևէ մեկը դա չի կարող բացառել, ոչ մեկը չգիտի` ինչով այս ամենը կավարտվի: Կարևոր է այլ բան, կարևոր է երիտասարդության էներգետիկան ակտիվացնելը, քանի որ այդ երիտասարդությունն այսօր պայքարում է իր ապագայի համար: Իսկ դա նշանակում է, որ իր ապագան նա այլևս ոչ մեկին չի նվիրի:
Փարիզում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլեյին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ քննարկելու ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ֆրանսիացի ղեկավարների խոսակցությունները գաղտնալսելու հարցը: