Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները մեզ համար անսպասելի էին. Պենտագոն
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները իրենց համար անսպասելի են եղել:
«Մենք չէինք ցանկանում այդ նոր մարտահրավերները, քանի որ վերջին 15 տարում մենք զբաղված էինք Իրաքով ու Աֆղանստանով, մենք բազմաթիվ գործեր ունեիք աշխարհում: Սակայն հետո անսպասելիորեն նման վարքագիծ եղավ Ռուսաստանի կողմից»,-հայտարարել է գերատեսչության ղեկավարը՝ հանդես գալով ԱՄՆ զինծառայողների առաջ, ովքեր մասնակցում են BALTOPS զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն BALTOPS զորավարժությունները հակակշիռ է համարում Ուկրաինայում ռուսական ագրեսիային: