Ֆրանսիայի ԱԳՆ-ն գաղտնալսման սկանդալի պատճառով կանչել է Փարիզում ԱՄՆ իր դեսպանին
Փարիզում ԱՄՆ դեսպան Ջեյն Հարթլեյին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ՝ քննարկելու ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ֆրանսիացի ղեկավարների խոսակցությունները գաղտնալսելու հարցը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի ու ամերիկացի դեսպանի հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին:
Այդ տեղեկության առնչությամբ դեռ ոչ մի հայտարարություն չի արվել:
Մինչ այդ Ելիսեյան մամլո ծառայությունում հայտարարել են, որ Փարիզը չի հանդուրժի գործողություններ, որոնք կարող են սպառնալ երկրի անվտանգությանը:
«Ֆրանսիան չի հաշտվի ինչ-որ գործողությունների հետ, որ սպառնալիքի տակ են դնում իր անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրությունում:
Փաստաթղթում նշվում է, որ լրտեսության մասին տեղեկություններն այսօր քննարկվել են Ֆրանսիայի պաշտպանության խորհրդում, որը հրավիրել էր նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Հիշեցնենք, որ երեկ WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ ամերիկյան հատուկ ծառայությունները մի քանի տարի գաղտնալսել են Ֆրանսիայի երեք նախագահների Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի ու Ֆրանսուա Օլանդի հեռախոսազրույցները 2006-2012թթ.: