
ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները ցուցարարների հետ փոխզիջման կգնան. Կարասին

Ռուսաստանը հաշվարկում է, որ Հայաստանի իշխանությունները ցուցարարների հետ փոխզիջման կգնան, հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հետևում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակին, հուսով ենք՝ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտից: Հույսեր ենք կապում առողջ բանականության, հայ ղեկավարության իմաստության հետ: Մեր տվյալով՝ կարելի է հուսալ, որ ցուցարարների արծարծած հարցերի վերաբերյալ փոխզիջումային որոշում կգտնվի»,-ասել է նա:
Ըստ Կարասինի՝ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում իրավիճակը հարուցվել է դրսից միջամտությամբ, «հարկավոր է ապացուցել»:
«Մենք ուշադիր կուսումնասիրենք ամեն ինչ, ինչ նախորդել է դրան, սակայն հապճեպ եզրակացություններ ես չէի անի»,- ասել է նա:
«Սպասում ենք լուրերի Երևանից»,-ասել է Կարասինը: