Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, հյուպատոսական հարցերի և իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ, հայտնում է Mehr-ը։
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնում է Մայամի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ հանդիպելու համար, Reuters-ին հայտնել է ռուսական աղբյուրը։
Բելգիայում թալանվել է Նապոլեոնի բնակարան-թանգարանը։ Երկու գողեր գողացել են Ֆրանսիայի կայսրին պատկանող 18 կարատանոց ոսկե մատանի՝ հինգ ադամանդներով, և ոսկե մետաղադրամներ։ Այս մասին հաղորդում է RTBF-ը, փոխանցում է rbc.ru-ն։
Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի, և ութ կենդանի չի կարողացել փրկվել, հաղորդում է PTI լրատվական գործակալությունը։
ԱՄՆ զինված ուժերը ուրբաթ օրը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) թիրախներին՝ ի պատասխան Պալմիրայում սիրիական-ամերիկյան պարեկախմբի վրա անցյալ շաբաթ իրականացված հարձակման, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Համացանցի չինացի օգտատերերը բարձր են գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ արած մեկնաբանությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Արևմուտքը խուճապի է մատնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կալինինգրադի վերաբերյալ հայտարարությունից հետո, հետևում է Daily Express-ի հրապարակած տագնապալի հոդվածից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է մեկ միլիարդ դոլարի չափոց ինքն իրեն փոխհատուցում տրամադրել ԱՄՆ բյուջեից՝ իր անձնական նստավայր Մար-ա-Լագոյում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից կատարված խուզարկության համար:
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն է վերաբերվում իրեն և հարգում է իր անկեղծ դիրքորոշումը արտահայտելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է Լեհական մամուլի գործակալությունը (PAP):
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում երկու գնացքներ են բախվել, ինչի հետևանքով գնացքներից մեկը մասամբ դուրս է եկել գծերից, հաղորդում է տեղական News 12 New Jersey հեռուստաալիքը։
Ի՞նչ առևտուր. Ադրբեջանը մեզնից կոնյակ գնո՞ւմ է, այ թուրքի կոշիկ լիզող դավաճանաոհմակ. Գագիկ Համբարյան
«Մեր հայրենակիցները բնականաբար իրենց մեղավոր չեն ճանաչում և այս ողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են իրենց դիտարկումները ներկայացնել»:
Իրավապահ մարմինները գտնվում են դեպքի վայրում։
Միջազգային հետազոտություն է անցկացվել, որի արդյունքում պարզ է դարձել, թե որքան է կազմում տարբեր երկրներում մարդկանց քնի միջին տևողությունը։
Ներկայումս Հայաստանը վառելիքի ավելի քան 60 տոկոսը ներմուծում է Ռուսաստանից՝ 2024 թվականին 230 000 տոննա բենզին և 175 000 տոննա դիզելային վառելիք, իսկ մնացածը մատակարարվում է Իրանից, Ռումինիայից, Մալթայից և Թուրքիայից։
Պետքարտուղարը ընդգծել է, որ նման բանակցություններում ամենաբարդ հարցերը սովորաբար լուծվում են հենց վերջում։
Երկրորդ փուլում կասեցումը կարող է տարածվել ամբողջ բնակչության վրա, եթե Վրաստանի իշխանությունները չկարողանան լուծել բացահայտված խնդիրները։ Վերջիվերջո, Վրաստանը կարող է ամբողջությամբ կորցնել իր առանց վիզայի
Օրերս «Sözcü» թուրքական օրաթերթում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Թուրքիայում հայտնի դերասանուհի Մելթեմ Միրալօղլուն ԱՄՆ-ում քրիստոնեական ծիսակարֆով ամուսնացել էր Թոմաս Վիք անունով ամերիկացի քահանայի հետ և դարձել քրիստոնյա։
«Մենք տեսնում ենք մեր ազգային խայտառակության սերիալի հաջորդ սերիան ամեն օր։ Ես ասել եմ՝ սա ինչ-որ սարսափի գնացք է․ ամեն անգամ հասնում ես նոր կայարան, դուրս ես գալիս, ու ինչ-որ սարսափելի բան է կատարվում»։
«Moody’s»-ի կանխատեսմամբ՝ 2026-ին ԱՄՆ տնտեսությունը կաճի 1.9 տոկոսով, եվրոպական երկրներինը՝ 1.3 տոկոսով, Չինաստանինը՝ 4.2 տոկոսով, իսկ Հնդկաստանինը՝ 6.5 տոկոսով։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բենզինը Հայաստան է առաքվում ճիշտ այն օրերին, երբ 5 տարի առաջ Ադրբեջանին էր հանձնվել Գորիս-Կապան ճանապարհահատվածը, այսինքն՝ 2020 թվականի դեկտեմբերին: Իսկ սրանից մեկ տարի հետո էլ արդեն տեղեկություն էր ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան:
Օրերս Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու հայտ ներկայացրեց: Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարողացան 2021-2023 թվականներին մշակել մի շարք փոխադարձաբար ընդունելի լուծումներ:
Դատարանում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ելույթ են ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վարչախմբի պարագլխի՝ խիստ վտանգավոր հայտարարություններին, թե իբր արցախցիների վերադարձի հարցը համարժեք է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մտացածին թեզին, և դրանք կարելի է միաժամանակ փակել, նաև «Թրամփի ուղու» անվան տակ՝ Ադրբեջանին միջանցք զիջելու գաղափարի կենսագործմանը, և այլն։
Եթե ժողովուրդը չլիներ, դրսի խառնակիչ ամբոխը կգրավեր Մայր Տաճարը, և կարող է՝ Կաթողիկոսին տանեին կամ ձերբակալեին, բայց Վեհափառ Հայրապետի պաշտպանների ավելի մեծ քանակը զսպեց նրանց որևէ քայլ անելու, և նրանք գլխիկոր հեռացան։
Նշվում է, որ Բարհամ Ահմեդ Սալիհը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից՝ հինգ տարի ժամկետով։
«Գնդակը մեր մրցակցի դաշտում է, այսպես ասենք, Կիևի ռեժիմի պարագլուխների դաշտում և, առաջին հերթին, նրանց եվրոպացի հովանավորների դաշտում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն է։