Ապրիլյան պատերազմը վերջինն էր, երբ բոլորն իրենց տեղում էին՝ Սփյուռքը, պետությունն ու իր ինստիտուտները, որոշում կայացնողներն ու դաշնակիցները. Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանը գրում է. «Տասը տարի առաջ այսօրը սկսվեց Ապրիլյան պատերազմը՝ Հայաստանի Հանրապետության վերջին հաղթանակը մարտի դաշտում։ Հաղթանակի վերջին հաջողված ամրապնդումը՝ դիվանագիտական ճակատում։
2016 թվականին փորձ արվեց Հայաստանին պարտադրել մի սցենար, որը մերժվեց նախ հայոց բանակի ջանքերով, ապա՝ պետության աշխատանքի շնորհիվ։
Հայաստանը հաղթեց սահմաններից դուրս, բայց սկսեց պարտվել երկրի ներսում՝ քարոզվող ագրեսիվ «ոչմիթիզականության», «հող հանձնողին հանձնեք հողին» թեզի տարածման ու պարտության քարոզի պատճառով։
Բայց դա ուրիշ պատմություն է։
Ապրիլյան պատերազմը վերջին հաղթանակն էր, որն ուներ հերոսներ, որոնք ունեին անուններ, որոնց հերոսությունն ուներ վայր, հրապարակված թիվ ու սխրանքի արժևորում։
Սա վերջին դեպքն էր, երբ բոլորն ու ամեն ինչ իրենց տեղում էին՝ Սփյուռքն ու իր կառույցները, պետությունն ու իր ինստիտուտները, որոշում կայացնողներն ու դաշնակիցները։
Փառք հերոսներին, որոնք գիտեին, թե հանուն ինչի էին կռվում ու զոհվում»:



