44-օրյա պատերազմից 5 տարի անց, մինչ Բաքվում Թուրքիայի ու Պակիստանի ղեկավարների մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը զորահանդեսով տոնում է Հայաստանի համար ողբերգական հետևանքներով ավարտված այս պատերազմը, ադրբեջանական մամուլում տարածվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ծավալուն հարցազրույցը 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասների, նրա որակմամբ՝ գաղտնի դիվանագիտական բանակցությունների և դրանց ընթացքում տեղի ունեցած կարևոր մանրամասների մասին։
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության շենքը հարձակման է ենթարկվել, անօդաչու թռչող սարքի միջոցով ներկ են լցրել ներկայացուցչության շենքի մոտ։
Իրանը հայտարարում է, որ պլանավորում է Թեհրանում պարբերաբար կրճատել ջրի մատակարարումը, քանի որ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր երաշտներից մեկին։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկը ոչ թե Վրաստանի իշխանությունների իրավասության, այլ հենց Եվրամիության իրավասության մեջ է, և այդ հարցի շուրջ վրացական իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներն աբսուրդ են, այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարարի խոսքերը։
Վաշինգտոնում 104 տարեկանում մահացել է հայազգի ԱՄՆ պետական գործիչ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին քարտուղար և Վիետնամի պատերազմի տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Փոլ Ռոբերտ Իգնեշիուսը (Պողոս Իգնատոսյան)։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պորտուգալիայի միգրացիոն գործակալությունը (AIMA) կամավոր մեկնման ծանուցումներ է ուղարկում ժամանակավոր պաշտպանություն ունեցող մի շարք անձանց, այդ թվում՝ երեխաների, որոնք պատերազմի սկսվելուց հետո ժամանել են Ուկրաինայից, գրում է Sicnoticias-ը։
Այս պահը նման է 1939 թվականին, կամ, հուսանք, 1981 թվականին։ Աճող վտանգի պահ է։ Թշնամիները կուտակվում են, սպառնալիքները մեծանում են։ Դուք զգո՞ւմ եք դա։ Ես զգում եմ, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը՝ խոսելով աշխարհում տիրող իրավիճակի մասին։
Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Կրեմլի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ տարվանից պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Բուլիգային նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:
Թուրքիայի դատախազությունը 37 անձի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ տվել է ձերբակալման օրդեր ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։
Ուկրաինայում հակամարտության պատճառով ռազմական ներուժի ամրապնդման ԵՄ ծրագրերի ֆոնին Թուրքիան կարող է հասանելիություն ստանալ պաշտպանական նախագծերի ֆինանսավորման եվրոպական մեխանիզմներին և սպառազինությունների համատեղ գնումներին: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է The New York Times թերթը:
Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոները հանելու որոշումը չի համարել Իրանի սահմանադրությանը հակասող։ Այս մասին հայտարարել է խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Միջին միջանցք» նախաձեռնությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում․ ինչպես հաղորդում է APA-ի վրացական բյուրոն, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, արժանացել է Fox News-ի «Տարվա հայրենասեր» մրցանակին:
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին իսկ ժամերից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց է տվել իր աջակցությունն Ադրբեջանին ու ադրբեջանական բանակին»․ այսօր ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Թող Աստված Ադրբեջանին և թյուրքական աշխարհին պարգևի դեռ շատ հաղթանակներ: Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Այսօր Բաքվի Ազադլիգ հրապարակում ռազմական շքերթ է անցկացվում, որին մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը։
Հայրենական մեծ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում և Եվրոպայում։ Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի անցկացումը «լիակատար խայտառակություն» է անվանել։
Թանկարժեք զարդերը, որոնք առևանգել էին Լուվրից, կհայտնաբերվեն և կվերադարձվեն թանգարան: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս մասին հայտարարել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է սպառազինությունների նոր մրցավազք հրահրել և հանգեցնել միջազգային իրավիճակի սրման: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները հաջորդ տարի չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում ծաղրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունն այն մասին, որ ժողովրդավարական երկրներում թագավորներ չկան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ղրիմ այցը կօգնի նրան ավելի լավ հասկանալ Ուկրաինայում հակամարտության պատճառները:
44-օրյա պատերազմի սկսվելուց հետո քաղաքական-դիվանագիտական ճնշումներ սկսեցին գործադրվել Ադրբեջանի վրա, և ռազմական հաջողությունների հասնելուն պես այդ ճնշումները երկրաչափական պրոգրեսիայով ավելացան և նույնիսկ վերածվեցին սպառնալիքների: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը իշխանության գալուց հետո տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է «հեղափոխական» գաղափարի մասին, որը կօգնի բարելավել քաղաքի աղբահանության իրավիճակը։ Նա այդ մասին հայտարարել է Х սոցիալական ցանցի իր էջում:
Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը չկարողացավ Մարտին Սելմայրին, որը հայտնի էր որպես Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի «գլխավոր թշնամի», վերադարձնել Բրյուսել:
Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ազատ արձակել պատերազմական գոտում գերի ընկած քենիացիներին: