ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանում մինչ օրս 33000 տուն է վնասվել
Թեհրանի քաղաքապետի խոսնակ Աբդոլմոհար Մոհամմադխանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների ընթացքում մայրաքաղաքում վնասվել է 33000 տուն։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Մոհամմադխանիի տվյալներով՝ 1869 ընտանիք բնակարանային խնդիրներ ունի, իսկ մոտ 1245-ը տեղափոխվել են 23 բնակելի համալիրներ։
Վերանորոգումները սկսվել են ավելի քան 4000 բնակելի համալիրներում։



