«Լիվերպուլը» պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել գերմանացի կիսապաշտպանի համար
«Լիվերպուլը» ընդգրկել է գերմանական «ՌԲ Լեյպցիգի» 19-ամյա կիսապաշտպան Ասան Ուեդրաոգոյին իր տրանսֆերային շորթ-լիստում։ Մերսիսայդյան ակումբը պատրաստ է խաղացողի համար առաջարկել մոտ 40 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը՝ fussballdaten հարթակի համար։
Նշվում է, որ «Լիվերպուլի» համար մրցակցություն կարող է ստեղծել նաև «Նյուքասլը»։
Ընթացիկ մրցաշրջանում Ուեդրաոգոն մասնակցել է 18 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է մոտ 28 միլիոն եվրո։



