Տնտեսագետը կանխատեսում է արել ԱՄՆ պետական պարտքի աճի վերաբերյալ
ԱՄՆ պետական պարտքը կարող է արդեն աշնանը գերազանցել 40 տրիլիոն դոլարի շեմը, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը ձգվի ավելի քան երեք ամիս, նման կարծիք է հայտնել ֆինանսական խորհրդատու և Rodin.Capital ընկերության հիմնադիր Ալեքսեյ Ռոդինը՝ РИА Новости-ին տված մեկնաբանությունում։
Մարտի վերջում՝ հակամարտության մեկնարկից գրեթե մեկ ամիս անց, ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 39 տրիլիոն դոլարը։
«Եթե գործողությունը ձգվի ավելի քան երեք ամիս, ապա պետական պարտքը կարող է աշնանը արդեն անցնել 40 տրիլիոն դոլարի շեմը»,- նշել է Ռոդինը։
Նրա խոսքով՝ պաշտպանության ծախսերը՝ զենքի գնումը, զինվորականների աշխատավարձերը, օբյեկտների վերականգնումը և բազաների ապահովումը, ճնշում են պետական բյուջեի վրա։ Քանի որ ԱՄՆ բյուջեն դեֆիցիտային է, վարչակազմը ստիպված է ներգրավել փոխառու միջոցներ։
Փորձագետը հիշեցրել է նաև, որ հակամարտության առաջին երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ պետական պարտքը կտրուկ աճել է ավելի քան 100 միլիարդ դոլարով։



