Բաժիններ՝

ԱՄՆ-ում բենզինի գինը 50%-ով բարձրացել է Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր. AP

ԱՄՆ-ում բենզինի միջին գինը գերազանցել է մեկ գալոնի (3,79 լիտր) դիմաց 4,48 դոլարը. սա նշանակում է գնի գրեթե 50%-ով աճ փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալները:

Նշվում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջին օրն ԱՄՆ-ում բենզինի մեկ գալոնի միջին գինը կազմել է 2,98 դոլար: Վերջին շաբաթվա ընթացքում վառելանյութի արժեքը բարձրացել է ևս 31 ցենտով՝ հասնելով 2022 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի: Այժմ վարորդները բենզինի համար ամենաբարձր գինը վճարում են Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ մեկ գալոն վառելանյութի արժեքը գերազանցել է 6,1 դոլարը:

Գործակալությունը հիշեցնում է, որ վառելիքի արժեքի բարձրացման հիմնական պատճառը մնում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամը և նավթի գնի աճը, որին հանգեցրել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն են Իրանում:

Միացյալ Նահանգներում բենզինի միջին գնի պատմական առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2022 թ. հունիսին, երբ մեկ գալոնի գինը գերազանցել է 5 դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031