ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրությունների նախապատրաստական ընթացքը

ԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման Ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը (կազմում ՀՀ ԱԳՆ-ից և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի գրասենյակից ներկայացուցչներ) մայիսի 6-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել ԿԸՀ-ի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համատեղ իրականացվող ծրագրերը՝ այդ թվում՝ Արտեմիսը։

Իվանա Ժիվկովիչը ողջունել է ընտրական հանձնաժողովի հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ։ ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրական գործընթացներին վերաբերելի ՀՀ օրենսդրությունը և ընտրությունների նախապատրաստական ընթացքը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031