ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյան կարգավորման շուրջ երկխոսության մեջ առաջընթաց է արձանագրվել. պակիստանցի սենատոր

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության մեջ առաջընթաց է արձանագրվել, սակայն խաղաղության հասնելու երաշխիք դեռևս չկա, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է պակիստանցի սենատոր Աֆնանուլլահ Խանը։

«Կարելի է ասել, որ առաջընթաց կա։ Սակայն, ինչպես նախկինում նշել էի, արդեն եղել են իրավիճակներ, երբ մենք կարծում էինք, թե դրանք պետք է ավարտվեն որոշակի ձևով, բայց դա տեղի չունեցավ», – ասել է սենատորը։

Խանը նշել է, որ ԱՄՆ-ը սպառել է իր սպառազինության պաշարների գրեթե 90%-ը, դրանց վերականգնման համար կպահանջվի երեքից հինգ տարի, և այդ պատճառով ԱՄՆ-ը հնարավորություն չունի երկարատև պատերազմ վարելու։ Սենատորի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը մարտական գործողություններ վարելու հնարավորություն ունենար, Իսրայելը կդրդեր ԱՄՆ-ին վերսկսել դրանք։

Ներկայումս Պակիստանը հանդես է գալիս որպես գլխավոր միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031