Պետհամալսարանի ռեկտորն ի՞նչ գործ ունի իշխանության նախընտրական հաշիվների մեջ. Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ներեցեք, բայց սա ի՞նչ է։ Պետհամալսարանի ռեկտորն ի՞նչ գործ ունի իշխանության նախընտրական հաշիվների մեջ։ Պետհամալսարանի ռեկտորն ինչու՞ է ֆեյսբուքյան էջով տարածում իշխող ուժի ընտրացուցակի ներկայացուցչի քարոզչական խոսքը։ Հետո՞ ինչ, որ Պապիկյանը ԵՊՀ Խորհրդի նախագահն է։ Կիսված նյութը ոչ մի կապ չունի այդ կարգավիճակի եւ ԵՊՀ հետ։ Սա կրթական հաստատությունը քարոզարշավ ներգրավելու ակնհայտ դրսեւորում չէ՞։
»



