
Վրաստանի Ազգային բանկը վերստին խստացրել է դրամական քաղաքականությունը

Վրաստանի Ազգային բանկը սեպտեմբերի սկզբից երկրորդ անգամ խստացրել է դրամական քաղաքականությունը լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացվել է 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 7,5 տոկոս:
Այդ մասին ասած է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Վերջին անգամ Ազգային բանկը վերաֆինանսավորման դրույքաչափը բարձրացրել է սեպտեմբերի 4-ին՝ 6,5 տոկոսից մինչեւ 7 տոկոս: «(Դրամական քաղաքականության – խմբ.) կոմիտեի վերջին նիստից հետո լարիի արդյունավետ անվանական փոխարժեքը պահպանվել է արժեզրկված մակարդակում, ինչի պատճառով գնաճային սպասումները վերստին առկա են: Ելնելով դրանից՝ Դրամական քաղաքականության կոմիտեն այսօրվա արտահերթ նիստում որոշում ընդունեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է Sputnik-ը: