ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է եղել Չեռնոգորիայի օդային տարածության պարեկմանը:
Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային հարցեր եւ էներգետիկական համագործակցությունը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն է հայտնել անձամբ հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ երկու հարեւան երկրների միջեւ անվստահությունը հաղթհարելու համար:
Սերբիան չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին եւ կշարունակի ռազմական չեզոքություն պահպանել՝ ընդսմին պահպանելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Ռուսաստանը նախազգուշացնում է վրացի գործընկերներին, որ միջազգային հարթակներում Թբիլիսիի ոչ բարեկամական գործողություններն սպառնալիքի տակ են դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը:
Բուլղարացի լրագրողուհի Վիկտորյա Մարինովայի մարմինը՝ գլխին հասցված հարվածների եւ խեղդամահ անելու հետքերով, գտել են զբոսայգում:
Ամերիկյան Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը, որը թափառքի բլոկի դեր է կատարել, հոկտեմբերի 7-ին պլանավորված վայրէջք է կատարել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի ռազմակայանի (Կալիֆոռնիայի նահանգ) Zone 4 հարթակի վրա:
Շրի Լանկայում ավելի քան 10 հազար մարդ է տուժել անցած հանգստյան օրերին երկրի տարբեր տարածաշրջաններում տեղացած հորդարատ անձրեւների հետեւանքով:
Ադրբեջանի Գաբալ քաղաքի կենտրոնում գտնվող մասնավոր տներից մեկում հրդեհ է բռնկվել:
59 տարեկան հասակում լույս հոկտեմբերի 8-ի գիշերը մահացել է Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության եւ զբոսաշրջության նախարար Սուլթան Ժումագուլովը:
Մոսկվայի եւ Երեւանի համագործակցությունը շարունակվում է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը:
Մոնրեալում մի քանի հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի՝ պետական ծառայողների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենք ընդունելու Քվեբեկի նահանգի իշխանությունների պլանների դեմ:
Թուրքիայի Գազիայնթափ նահանգում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
Ռումինիայում քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառով տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն:
Առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 23 հազար 300-ը` տուժել Կենտրոնական Ամերիկայում մոլեգնող տեղատարափների հետեւանքով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր նոր հանդիպումը, որը կարող է կայանալ մոտ ապագայում, զգալի առաջընթացի կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:
Բրազիլիայի ազգային խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն եւ ձախ Աշխատավորների կուսակցությունից թեկնածու Ֆեռնանդու Ադադն անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, որը Չինաստանում ձերբակալվել է կոռուպցիոն գործունեության կասկածանքով, հրաժարական է տվել:
Թուրքիայի հայությունը նոր ստորագրահավաք է սկսել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով:
Իսրայելի «Ռակեվետ Իսրայել» երկաթուղային ընկերությունը հայտարարել է նոր անվճար ծառայության՝ վագոն ընտրելու հնարավորության մասին, որտեղ չի կարելի բարձր խոսել հարեւանների հետ կամ հեռախոսով:
Ավելի քան 120 գալապագոսյան (փղային) կրիա են առևանգել Գալապագոսյան կղզիների ազգային պարկից:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային մթերքների սեպտեմբեր ամսվա գնային ինդեքսը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին) գրանցել է հյուսիսային լայնության 20.04 աստիճան և արևմտյան երկայնության 72.97 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե քաղաքից 78 կմ հյուսիս), օջախի 12 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
ԱՄՆ-ի նախագահի տիկին Մելանիա Թրամփի այցելությունը Աֆրիկա հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստվում են 200 մլրդ դոլար ներդնել արեւային էներգետիկայի զարգացման գործում:
Թուրքիայի Չանաքքալե նահանգում «Չփլաք» (Տկլոր) ուշագրավ անվամբ մի գյուղ կա։ Գյուղն ունի ընդամենը 340 բնակիչ, ովքեր բոլորովին էլ չեն ամաչում կամ անհարմար զգում իրենց բնակավայրի անվան պատճառով։
Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավականայանը (JFK) որոշվել է 13 միլիարդ դոլարով արդիականացնել, այդ թվում՝ միջազգային չվերթերի համար երկու լրացուցիչ տերմինալների կառուցման միջոցով:
«Ադրբեջանը ՀԱՊԿ-ում արդյունավետ աշխատանք տանում է, ընդհանրապես Ադրբեջանը մի շարք միջազգային հարթակներում է ակտիվ լոբբիստական աշխատանք ծավալում՝ որոշ տեղերում կարողանալով առաջ անցնել հայ լոբբիստներից: Կոնկրետ ՀԱՊԿ-ում Ադրբեջանը դա անում է իր գործընկեր երկրների միջոցով…»:
Քաղաքի օրվա՝ «Թբիլիսոբայի» տոնակատարության նախօրյակին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում չաչայի ցայտաղբյուր կգործի:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մահացու հեմոռագիկ էբոլա տենդի վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 160-ը, 106 մարդ մահացել է: