Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Կաբորեն հունվարի 18-ին ընդունել է կառավարության հրաժարականը:
«Որքանով հասցրել եմ հետևել իրանական լրատվական դաշտին, որևէ արձագանք չի եղել՝ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարության հետ։ Սակայն նման թեմաներն աննկատ չեն մնա և ինչ-որ կերպ արձագանք կստանան»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև վերջին շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների հանդիպումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում, դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:
2019թ․ ռուս–թուրքական հարաբերությունների առանցքային թեմաներից մեկը կլինի վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Սամսարը։
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ հարցին, Սթրոնսկին պատասխանել է՝ ոչ: «Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին»:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-EBRD)` 2018 թվականին 38 պետությունում կատարած ներդրումային ծրագրերի պորտֆելը կազմել է 7 մլրդ եվրո: Ամենից շատ ներդրումը կատարվել է Թուրքիայի տնտեսությունում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել է ցատկել պարաշյուտով:
Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտավորապես 56 տոկոսg այժմ դեմ կքվեարկեր Եվրամիության կազմի8 երկրի դուրս գլուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո Սիրիայում նոր իրավիճակ է ստեղծվել, որում Թուրքիան առաջնային դերակատարում է ձգտում ստանձնել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունվարի 21-ին կկատարի առաջին պաշտոնական այցը:
ՆԱՏՕ-ի 29 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը փետրվարի 13-14-ին կանցկացվի Բրյուսելում:
Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանից Հայաստանին գազի մատակարարման տարանցորդի դերից:
Ճապոնիայում առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել շմոլ գազից թունավորվելու ախտանշաններով, որը տեղի է ունեցել երկրի Օսակայի պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով։
ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Ստոկհոլմի արվարձանում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի առարկում Միութենական պետությունում միասնական արժույթի ստեղծմանը, որը չպետք է լինի ռուսական ռուբլին։
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարին սպառնացել են զանգվածային պաշտոնաթողություններով, եթե Համայնքների պալատի պատգամավորներին արգելվի փորձեր ձեռնարկել կանգնեցնելու Brexit-ի իրականացումն առանց հետագա համագործակցության համաձայնագրի:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ երկրում կարմրուկի համաճարակային բռնկում է եւ դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է, որը բոլորի համար անվճար կդառնա։
Մեծ Բրիտանիան չի հասցնի մինչեւ Brexit-ը (միությունից դուրս գալը) կնքել առեւտրի շուրջն այն համաձայնագրերի մեծ մասը, որոնք կոչված են փոխարինելու Եվրամիության շրջանակներում 40 պայմանագրերին, որոնք սահմանում են դաշինքի առեւտրական հարաբերություններն աշխարհի առաջատար տնտեսությունների հետ:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը նախարարներին եւ տեղական վարչակազմերի ղեկավարներին պարտավորեցրել է ամեն շաբաթ հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանել բնակչության հրատապ հարցերին:
Շվեդիայի ռիկսդագը (խորհրդարան) հունվարի 18-ին քվեարկել է ժամանակավոր կառավարության գործող ղեկավար Ստեֆան Լյովենին վարչապետ նշանակելու օգտին:
ՕՊԷՔ-ի քարտուղարությունը տվյալներ է հրապարակել ՕՊԷՔ+ երկրների կողմից նավթահանույթի կրճատման այն համաձայնությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել դեկտեմբերի 7-ին Վիեննայում։
Վրաստանում եւս մեկ մարդ է մահացել այսպես կոչված «խոզագրիպի» վիրուսից (H1N1. A գրիպի վիրուսի ենթատեսակ):
Գերմանիայից, մասնավորապես, Սաքսոնիայի տարածաշրջանից, արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացիների:
Թուրքիայի խորհրդարանում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պահանջել է, որ Մեջլիսն զբաղվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից՝ ողջունելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում:
Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հունվարի 17-ին եռօրյա ազգային սուգ է հայտարարել Բոգոտայում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին:
25 ավտոմեքենա է բախվել «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի տեղամասում, ինչի հետեւանքով տուժել է վեց մարդ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարությունը երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով արձակուրդ ուղարկված իր աշխատակիցներին հորդորել է հաջորդ շաբաթ վերադառնալ աշխատանքի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն սկսել է խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկել Եվրամիությանն անդամակցության շուրջը կրկնական հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն կաբինետի առաջարկած սխեման չի բավարարել ընդդիմությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղարկել է ամերիկյան պատվիրակության ուղեւորությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ):