Բաժիններ՝

ՌԴ նախագահը հուլիսի 1-ից հետո ավանդական ուղիղ կապի միջոցով կպատասխանի քաղաքացիների հարցերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ուղիղ կապը կանցկացվիսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից հետո: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կոնկրետ ժամկետի մասին մենք կհայտնենք հավելյալ: Ասեմ, որ դա կլինի ամբողջական ֆորմատով ուղիղ կապ՝ շփում քաղաքացիների հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պատասխանելով ճշտող հարցին, նա ընդգծել է, որ մինչ քվեարկությունը նախագահը չի պլանավորում ուղիղ կապ անցկացնել:

Ռուսաստանի Դաշնությունում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930