Բելառուսը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ բնական գազ կա, և պետությունը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«…Փառք Աստծո և՛ աշխարհում բավարար նավթ կա, և՛ գներն են ընդունելի: Բնական գազն էլ բավարար է, պայքար կա մեր շուկայի համար բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև: Այլընտրանք կա, կարելի է այն գտնել»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսը պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը 2020 թվականի համար՝ իր «ճիշտ և արդար մակարդակում» բնութագրմամբ: Ավելի վաղ Լուկաշենկոն նշել էր, որ ներկա պայմաններում Մինսկի համար ռուսական գազը պետք է լինի հազար խմ-իհամար 40-45 դոլարի սահմաններում, այլ ոչ թե 127 դոլար, ինչպես հիմա է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930