Իրանում հունիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 573-ով՝ ընդհանուրը դառնալով 207 հազար 525:
Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են կանխել Թուրքիայի ցանկացած սադրիչ գործողություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի Բուրսա նահանգի Քեսթելի շրջանում հորդառատ տեղումների պատճառով հունիսի 21-ի գիշերը ջրհեղեղ է սկսվել։ Բազմաթիվ տներ ու ցանքատարածություններ անցել են ջրի տակ։ Ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ, տրակտորներ են քշել-տարել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով, երկրում կտրուկ աճել է R ցուցանիշը, այն է կորոնավիրուսով վարակված մեկ անձի կողմից այլոց վարակելու թիվը:
Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 17-ին այցելել է Լիբիա՝ հանդիպելու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Կուբայի կառավարությունը հուլիսի 1-ից թույլ է տալիս օտարերկրյա զբոսաշրջիկներին իրենց հանգիստը կազմակերպել երկրի հարավ- արևելյան հատվածում գտնվող հինգ կղզում:
Իր վերջին հարցազրույցներից մեկում հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է այն մասին, թե ինչու է 11 տարվա ամուսնությունից հետո բաժանվել Բրեդ Փիթից:
ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը դիմում է աշխարհի բոլոր երկրներին՝ հակամարտությունների, հետապնդումների կամ հասարակական կարգին լրջորեն սպառնացող իրադարձությունների հետեւանքով միլիոնավոր տեղահանված անձանց եւ փախստականների համար ապաստան գտնելու ուղղությամբ ավելի մեծ ջանքեր գործադրելու խնդրանքով։
Թուրքիայի տարածքների 80 տոկոսը ենթակա է անապատացման վտանգի։ Այս մասին հայտարարել է հողի էրոզիայի դեմ պայքարի, կանաչապատման և բնապահպանության խնդիրներով զբաղվող թուրքական «TEMA» հիմնադրամի նախագահ Դենիզ Աթաչը։
American Airlines-ի` Նյու Յորքից Դալլաս չվերթի ինքնաթիռից ուղևոր Բրենդոն Սթրակային դուրս են բերել, քանի որ նա հրաժարվում էր դիմակ կրել:
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք հեռացել էին թագավորական ընտանիքից, կվերադառնան Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է New Idea-ն:
Իսպանիայի կառավարությունը հանձնարարել է անցկացնել կեղտաջրերի և լողափերի ջրերի ուսումնասիրություն կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար:
Ֆրանսիայում «L’Unédic» կազմակերպությունը, որը պատասխանատու է գործազրկությունից ապահովագրելու գործընթացի կառավարման համար, կանխատեսում է 900 հազար աշխատատեղի վերացում 2020 թվականի վերջին:
Իտալացի գիտականներն ասում են, որ երկու քաղաքների կեղտաջրերը կորոնավիրուսի հետքեր են պարունակել դեռ դեկտեմբերին՝ երկրում առաջին դեպքի հաստատումից շատ առաջ:
Մենք չէ, որ պետք է Հայաստանին ժողովրդավարություն սովորեցնենք, ես պարզապես որպես փորձագետ եմ ասում, որ, երբ բռունցքներով են փակում ընդդիմադիր պատգամավորների բերանը, դա անթույլատրելի է, ցանկացած քննադատություն դիտարկվում է և ներկայացվում՝ որպես պետական դավաճանություն։ Սա 37 թիվը չէ։ Գլխավորը հետևյալն է՝ ի՞նչ էին ակնկալում Փաշինյանից ՀՀ քաղաքացիները՝ նյութական բարեկեցության ապահովում։ Այսինքն՝ իշխանություններից բոլոր երկրներում էլ դա են ցանկանում։
«Սա հետաքրքրական և խոսուն փաստ է, եթե մանավանդ համեմատում ենք, թե Ռուսաստանի կողմից մնացյալ հրավիրվածներն ինչ մեթոդոլոգիայով են սովորաբար շփվում: Եթե տեսել եք, Պուտինը բավականին հասանելի էր իրենց համար։ Նա վերջին օրերին շատ հեռախոսազրույցներ է ունեցել, այսինքն՝ բաժանորդը հասանելի է, երբ որ պետք է»:
Բելառուսի ղեկավարությունը թույլ չի տա երկրում իրավիճակն ապակայունացնել և ոչնչացնել վերջին 25 տարվա ձեռբերումները:
Մոսկվայում շաբաթ օրը ՝ հունիսի 20-ին Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի գլխավոր փորձը:
Ուկրաինայում շուրջ 180 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամիների և անձրևների հետևանքով:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով: Արդեն 4 օր շարունակ երկրում նոր դեպքերի թիվը 8 հազարից չի անցնում:
Պեկինի «Սինֆադի» մեծածախ շուկայում հայտնաբերված կորոնավիրուսային նմուշների գենոմի վերլուծությունը վկայել է այն մասին, որ դրանք ավելի հին են, քան Եվրոպայում ներկայումս սովորական շտամները:
Թուրքիայի «Kadir Has» համալսարանի աշխատաքնային խումբը սոցհետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե երկրի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ինչպիսի հայացքներ ունեն քաղաքացիները։
«Սա ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող իշխանության արձագանք է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրավաքաղաքական զարգացումներին, ՀՀ-ում ՌԴ դեսպանի ու ԲՀԿ խմբակցության անդամների հանդիպմանը, մոսկովյան խաղաքարտի շրջանառմանը ՀՀ ներքաղաքական գործընթացում և հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 614 հազարից:
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարում պատմական իրողություններին, դրանցից բխող զարգացումներին, արդի մարտահրավերներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է խափանել երկրում իրավիճակն ապակայունացնելու նախագիծը:
Սա ընդդիմադիր ուժերին ճնշելու իշխանության հերթական քայլն է, միանշանակ դա քաղաքական հետապնդում է։ Այսօր աննախադեպ բան է տեղի ունենում, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միասնաբար պահանջում են իշխանության հրաժարականը։ Իրեն օրինական համարող իշխանությունն ընդամենը 2 տարվա ընթացքում հասավ այն բանին, որ մեկ օրակարգի շուրջ հավաքեց գրեթե ընդդիմադիր բոլոր ուժերին։ Սա իշխանության «շնորհքն» է, որ բոլորը համախմբվեցին ու կառավարության, նրա ղեկավարի հրաժարականը պահանջեցին։
Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը կարանտինի ժամանակ քաղաքացիների պահվածքն անվանել է անարխիա:
«Ցեղասպանությունը դատապարտող երկիր ենք, բայց հարց է առաջանում, իսկ քանի՞ ցեղասպանություն է Հայաստանը ճանաչել. մի քանի տարի առաջ եզդիների ցեղասպանություն ենք ճանաչել, ու վերջ։ Ստացվում է՝ մենք ամբողջ աշխարհին դատապարտում ենք, որ Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում, բայց մենք այլ երկրների ցեղասպանությունները չենք էլ ճանաչում. տարօրինակ է»։
Արաքս Փաշայանը նախ ներկայացրեց խնդրի պատմությունը. «Հունիսին 10-ին լիբանանյան «Ժադիդ» հեռուստակայանի հայազգի հայտնի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանն իր հյուրի հետ խոսելիս՝ քննադատաբար արտահայտվեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մասին՝ ներկայացնելով այն՝ որպես նենգ, որից հետո վիրավորական արտահայտություններով մի նամակ ստացավ օգտատերերից մեկից։ Ուղիղ եթերի ժամանակ ընթերցելով նամակը՝ Նշան Տեր-Հարությունյանը վերահաստատեց իր միտքը՝ նշելով, որ նենգ են Էրդողանը, նրա վարչակարգը, օսմանցիները և թուրքերը։