Բաժիններ՝

Նյու Մեքսիկոյում բողոքի ակցիայի ժամանակ hնչել են կրակոցներ

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում կայացած ոստիկանության գործողությունների ու ռասիզմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի եղել են կրակոցներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել քաղաքի ոստիկանությունը:

«Տեղի են ունեցել կրակոցներ, մեկ տղամարդ վիրավորվել է և տեղափոխվել բուժհաստատություն: Հաղորդվում է, որ տուժածը գտնվում է կայուն ծանր վիճակում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեպքից հետո կիրառել են հատուկ միջոցներ ոստիկանության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կասկածյալին ձերբակալելու համար:

Իրավապահ մարմինները դեպքի հետ կապված սկսել են քննություն:

Նման բողոքի ակցիաներն անցկացվում են ԱՄՆ-ում և երկրից դուրս, ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ձևավորված շարժման շրջանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930