Բաժիններ՝

Թուրքիայում Դեմիրթաշի կնոջ հասցեին հայհոյանքով գրառում անելու համար քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կնոջ՝ Բաշաք Դեմիրթաշի հասցեին Twitter-ում սեռական բնույթի հայոյանք պարունակող գրառում անելու համար քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Սաքարյայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության արդյունքում վերոհիշյալ գրառումը կատարած անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Միջադեպի առնչությամբ Twitter-ում գրառում է արել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդյուլհամիթ Գյուլը։

Նա խստորեն դատապարտել է Բաշաք Դեմիրթաշի հասցեին ուղղված բարոյականությունից զուրկ գրառումը և հավելել, որ օրենքով սահմանված կարգով կկատարվի այն, ինչ ահրաժեշտ է այդ անքաղաքավարի և սադրիչ խոսքերի համար։

Հիշեցնենք, որ Twitter-ում «Vedat Muti7» անունով օգատատերը իր հաշվում հրապարակել էր Բաշաք Դեմիրթաշի լուսանկարը և հայոյանք պարունակող գրառում արել։ Միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել։ Twitter-ում արշավ էր սկսվել՝ ի աջակցություն նրան։ Աջակցելու նպատակով օգտագործել են «Քեզ հետ ենք Բաշաք Դեմիրթաշ» հեշթեգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս