Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին վատ նորություն է համարել Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների քվեարկության արդյունքները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բացառել է Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության նոր բանակցությունները նրա դուրս գալու պայմանների շուրջը:
ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է իրանական Press TV անգլալեզու հեռուստաալիքի լրագրողուհի եւ հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիին։
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյի կառավարությանն անվստաություն հայտնելու ընթացակարգը գործի դնելու մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի Իրանի կողմից միջազգային նորմերի քամահրումը։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի անվերահսկելի ելքի սպառնալիքն աճել է Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ համաձայնագրի դեմ բրիտանական խորհրդարանի քվեարկությունից հետո:
Բրիտանացի պատգամավորները մերժել են Brexit-ի պայմանների շուրջը Եվրամիության հետ գործարքը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները հստակեցնելու հարցում գնդակը Հայաստանի դաշտում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը:
Թուրքիայի «Մեքենաշինության արդյունաբերության հիմնադրամը» (ԱԱՀ) տեղեկություն է հրապարակել 2018թ. երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2017 թվականի հունվարի 20-ի պաշտոնակալման արարողության համար միջոցների հանգանակությամբ զբաղվող կոմիտեն այդ նպատակի համար ներգրավել է 107 մլն դոլար, որից ծախսվել է 104 միլիոնը:
«Ինչ վերաբերում է կողմերի տրամադրվածությանը, ապա խորքային առումով կողմերի դիրքորոշումները նույնն են, բայց ընթանում է միմյանց տրամադրությունները «շոշափելու» նուրբ խաղ, և դա դեռ կշարունակվի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ռազմական արդյունաբերության համար առանձնացրել է առաջիկա 5 տարվա 8 գլխավոր նախագիծ:
Թվարկված բոլոր ուտելիքներն ուղղակիորեն ստվարաթղթե տուփերով եւ փաթեթներով դրվել են արծաթե սկուտեղների վրա, որոնք նստավայրում օգտագործվում են նման ընդունելություններ կազմակերպելիս, իսկ կարտոֆիլի համար սոուսի փաթեթվածքները դրել էին արծաթե սոուսամանների մեջ:
«Անցած տարվա հունիսի 1-ից պայմանականորեն ուժի մեջ է մտել պայմանագրի 80%-ը, մենք շատ լուրջ աշխատանք կարող ենք կատարել, եթե նման աշխատանք կատարելու ցանկություն կա, բայց դուք գիտեք, որ ճանապարհային քարտեզի հետ որոշակի խնդիրներ են առաջացել ԵՄ-ի համար: Ես կարծում եմ՝ երբ ՀՀ նոր կառավարությունը ձևավորվի, շատ ավելի հստակ ճանապարհային աշխատանքային քարտեզ կներկայացնի Եվրոպական միությանը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 15-ին ստորագրել է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ադրբեջանի օդանավակայաններում իր քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՌԴ-ում այդ երկրի դեսպանատուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսական միջոցներով կործանել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա:
ԱՄՆ-ի քաղաքացիների գրեթե 70 տոկոսը հավանություն չի տա երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելուն, եթե նախագահ Դոնալդ Թրամփը դրա սահմանման մասին որոշում ընդունի առանց Կոնգրեսի հավանության Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար միջոցների հատկացման նպատակով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հոնգուրասից միգրանտների նոր քարավանի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին հայտարարել է, որ միայն արգելապատը կարող է նրանց կանգնեցնել, եւ կոչ է արել դադարեցնել շաթդաունը։
Վենեսուելան նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 14-ին հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը 300 տոկոսով բարձրացնելու մասին:
Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը տխրեցրել են իրեն:
Կորեայի Հանրապետության իշխանությունները երրորդ օրն անընդմեջ արտակարգ միջոցներ են ձեռնարկում մթնոլորտում առողջության համար վնասակար մանրադիսպերս փոշու մակարդակի իջեցման համար:
N1H1 վիրուսով (այսպես կոչված «խոզագրիպ») պայմանավորված բարդացումների հետեւանքով Վրաստանում մահացել է արդեն 17 մարդ: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Կատալոնիայի (Իսպանիա) Mossos d՚Esquadra իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 14 մարդու։
Վերջին օրերին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև առաջացած լարվածությունը որոշակի լույս է սփռում երկու երկրների հարաբերությունների բնույթի վրա։ Լարվածությունը ստեղծվեց հունվարի 11-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս անդրադարձավ Ադրբեջանում հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների ունեցած խնդիրներին։
«Բոկո հարամ» իսլամիստական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նիգերիայի հյուսիս-արեւելքի Բոռնո նահանգի քաղաքներից մեկը:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Պեդերսենը հունվարի 15-ին ժամանել է Դամասկոս, որտեղ կանցկացնի մի քանի օր:
Լոնդոնում Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ և ներկայումս Բաքվում ազատազրկված բանկիր Ջհանգիր Հաջիևի կնոջ նկատմամբ հարուցված գործի հետաքննությունը շարունակվում է: