«Որքան էլ հասարակության պահանջներն արմատական լինեն ինչ-որ պահի, իշխանությունը պետք է եզրեր գտնի բողոքող խմբի հետ: Երկրում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, փոփոխություններ, դրանք հետաձգելը, կրկին նշեմ, կարող է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ ունենալ»:
«Ադրբեջանում նախագահական ընտրությունները ոչ միայն արտահերթ են, այլ նաև արտակարգ են, որովհետև հանրային շրջանում ոչ մի ազդակ չի եղել, որ Ադրբեջանում անցկացվեն նախագահական ընտրություններ։ Ալիևն ուղղակի այս քայլով փորձեց իր համար հարթել ամեն ինչ և անցում կատարել ավելի ուժեղ նախագահական համակարգի»:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 8-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։
ԱՄՆ-ում նավթի հանույթը 2018 թվականի հունվարին ավելացել է օրական 100 հազար բարելով՝ մինչեւ 10,2 միլիոն բարել:
ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք է տվել սիրիական Մանբիջի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի հայտարարություններին:
Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:
Միացյալ Նահանգները փորձում է խախտել միջազգային պամանագրերի համակարգը եւ շարժվում է մարդկության ոչնչացման տանող ճանապարհով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈւ գործողությունների մասին, հայտարարել է, որ իրենք ոչինչ չունեն քննարկելու Սիրիայում հարյուր հազարավոր քաղաքացիների մահվան համար պատասխանատու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանում քննարկում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, բանակցությունների հեռանկարը, ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել:
Արմեն Սարգսյանը Փարիզում փետրվարի 6-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Ամերիկացի զինվորական բժիշկ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի նախկին անդամ Սոլան RT-ին հայտնել է Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքին օգնելու ցանկության մասին։
Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փորձում են բանակցություններում ակտիվություն մտցնել, քանի որ կա 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան գործողությունների օրինակը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Գիտության եւ կրթության խորհրդի նիստում, խոստովանել է, որ ինքը սմարթֆոն չունի։
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշման կայացման վրա ազդել են թե՛ արտաքին, թե՛ ներքին մի շարք գործոններ։
ԿԺԴՀ-ն փետրվարի 8-ին Փհենյանում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրել է «Հվասոն-15» նոր տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ով քաղաքական մոտիվներով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամ ազատ արձակմ
ՀԱՊԿ-ն ձեւավորում է ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում եւ չի բացառում ռազմական ներուժի գործարկումը:
ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ավարտել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը, դրա արդյունքներով բարձրագույն պետական պաշտոնի համար կպայքարի ութ մարդ՝ մեկ ինքնառաջադրված եւ կուսակցությունների յոթ թեկնածուներ։ Քվեաթերթիկում թեկնածուները պետք է դասավորվեն այբբենական կարգով:
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը գրում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված նամակն ուղղակի միջամտություն է պատրիարքին ընտրելու հայկական համայնքի գործերին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Սիրիայի իրադրությունը, պայմանավորվել են ուժեղացնել երկու երկրների զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների գործողությունների համակարգումը ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը ներկա է եղել փետրվարի 8-ին Փհենյանում անցկացված զորահանդեսին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից հետո համեմատել վերջիններիս, հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունները: Նրա խոսքով՝ միայն դրանց հիման վրա հնարավոր կլինի գնահատել բանակցությունների արդյունքները:
Կորսիկական լեզուն պաշտոնականի կարգավիճակ չի ստանա Կորսիկայում:
Բրիտանահայ անվանի բժիշկ և քաղաքական գործիչ Արա Դարզին ՀՀ նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու ՀՀԿ-ի կողմից առաջարկված Արմեն Սարգսյանին համարում է այն մարդը, որը լիակատար կերպով համապատասխանում է Հայաստանի նախագահի պաշտոնին: Այս մասին Դարզին նշել է հատուկ տեսաուղերձում:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 10-ին հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության հետ, որը կժամանի Փհենչհան՝ մասնակցելու ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում առնվազն 86 մարդ է հոսպիտալացվել նորովիրուսի ախտանիշներով:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորում է ներկլանային հարաբերությունների հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք կվերադառնա այն բանից հետո, երբ «կտապալի» նախկին վարչապետ, միլիարդատեր, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակումը եւ նոր շփումներն այդ ձեւաչափով: