Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային ժողովրդավարության ամրապնդման քայլեր ձեռնարկել երկրում, ինչպես նաեւ նպաստել Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների լուծմանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հրաժարվել է նշել ամերիկա-հյուսիսկորեական համաձայնությունների իրագործման ժամկետները, որոնք ձեռք են բերվել հունիսի 12-ին Սինգապուրում կայացած գագաթնաժողովում:
Korean Air եւ Asiana Airlines ավիաընկերությունների ինքնաթիռները հունիսի 26-ին գետնավարման ժամանակ բախվել են Սեուլից արեւմուտք գտնվող Քիմփո քաղաքի օդանավակայանում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի մայրաքաղաքի Հիթրոու օդանավակայանում երրորդ թռիչքավայրէջքային գոտու կառուցման՝ կառավարության նախաձեռնությանը:
Իսրայելական երկու հրթիռներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությանը պատկանող զինապահեստ են խոցել Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությյամբ, կարևոր բարձունք է գրավել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։
«Այս դեպքում էական չեն, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի»,-ընդգծել է նա:
Ռուսաստանն առաջարկում է անցկացնել Պարսից ծոցի երկրների տարածաշրջանային անվտանգության հարցերով համաժողով:
Ավստրալիայի բնակիչ Կարլո Մասետին մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով:
Բաքվի պաշտպանության նախարարության տեղեկատվական բաժանմունքը աշխուժացրել է ապատեղակատվական արտադրությունների թափը եւ անվերջ խոսում է նոր տարածքներ վերահսկելու նպատակով իրականացված գործողությունների հաջողությունների մասին։
Ղազախստանում ձերբակալվել է ծայրահեղ արմատական խմբավորումների 8 անդամ՝ երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ:
Սեուլը վերականգնում է տնտեսական համագործակցությունը Փհենյանի հետ:
«Թուրքիայի աշխարհաքաղաքականությունը ներկայում կենտրոնացած է Մերձավոր Արևելքում և Սիրիայում, այստեղ է Թուրքիան խնդիրներ լուծում։ Տեսանելի ապագայում Թուրքիան դժվար թե ակտիվություն ցուցաբերի Հարավային Կովկասում»։
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումը քայլ կդառնար Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների բարելավման ճանապարհին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի նրա պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը հունիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը:
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի 11 պաշտոնատար անձանց դեմ ի նշան Նիկոլաս Մադուրոյի վերընտրման դեմ բողոքի մայիսի 20-ին կայացած ընտրություններում, որոնք, ԵՄ-ի տեսակետով, ազատ եւ արդարացի չեն եղել:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, ով բանտարկված է Էդիրների F տիպի փակ ռեժիմով բանտում, շնորհավորել է իր կուսակից ընկերներին և շնորհակալություն հայտնել իրենց վստահության քվե տված ժողովրդին:
Բրյուսելում մեկնարկել են ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ պաշտպանում է պատժամիջոցների հնարավոր սահմանումը Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում:
Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանն առաջին նիստը կգումարի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 3 օր անց:
«Նախիջևանը Թուրքիայի համար ունի առանձնահատուկ նշանակություն։ Սա կարևոր է Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերն ուժեղացնելու առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մոտակա տարիներին Թուրքիայում կտեսնենք էլ ավելի միանձնյա ղեկավարություն։ Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր. ստացավ ժողովրդի մանդատը՝ իր հայտարարած վերափոխումներն իրականացնելու համար, իսկ դրանց արդյունքում, ինչպես ինքն է բազմիցս հայտարարել, պետք է ի հայտ գա նոր Թուրքիան, որը մոտակա 5 տարիների ընթացքում պետք է փորձի դարձնել իրականություն»:
Թեհրանը Հաագայի միջազգային դատարան բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի կողմից Իրանի Կենտրոնական բանկի 2 մլրդ դոլարի չափով ունեցվածքի բռնագրավման պատճառով:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հավաստել է, որ Եվրահանձնաժողովը առաջարկում է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել ինչպես Մակեդոնիայի, այնպես էլ Ալբանիայի հետ եւ ակնկալում է մասնակից երկրների կողմից համապատասխան որոշման ընդունումը։
Հունիսի 24-ին անցկացված ընտրություններում Թուրքիայի մի քաղաքացի իր ձայնը տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դաղստանի Գերգեբիլի շրջանում ավելի քան 800 մարդ է մասնակցում երեք կորած երեխաների որոնումներին:
Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ նրան շնորհավորել են Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Երուսաղեմը, Թել Ավիվը, Հայֆան եւ Էյլաթը մասնակցելու են «Եվրատեսիլ»-ի անցկացման մրցույթին, որը 2019 թվականին պետք է կայանա Իսրայելում: