Բաժիններ՝

Վրաստանի կառավարության վարչակազմի նոր ղեկավար է դարձել Լեհաստանում հանրապետության դեսպանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լեհաստանում երկրի դեսպան Իլյա Դարչիաշվիլիին նշանակել է կառավարության վարչակազմի ղեկավար: Մարտի 10-ին այդ մասին հայտնել են հանրապետության նախարարների կաբնետի մամուլի ծառայությունում։

«Կառավարության վարչակազմը կղեկավարի Իլյա Դարչիաշվիլին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմի նոր ղեկավաին նշանակել է այսօր: Վարչապետը հաջողություններ է մաղթել վարչակազմի նոր ղեկավարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դարչիաշվիլին մինչեւ կառավարության վարչակազմի ղեկավար նշանակվելը 2017 թվականից եղել է Լեհաստանում Վրաստանի արտակարգ եւ լազոր դեսպանը:

Նա տարբեր ժամանակներում նաեւ զբաղեցրել է տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի առաջին փոխնխարարի, Մունիցիպալ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնները: Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը թափուր է դարձել այն բանից հետո, երբ դրա նախկին ղեկավար Կախաբեր Կեմոկլիձեն վարչապետ Գեորգի Գախարիայից անմիջապես հետո հեռացել է պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս