«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարելիք այցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը:
Ադրբեջանում հուլիսի 3-ին գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով խաթարվել է նաև Բաքվի ջրամատակարարումը, ինչը չի հաջողվում վերականգնել:
Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևը Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա հուլիսի 3-ի երեկոյան կատարված մահափորձից հետո հարուցված քրեական գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ:
Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը, որը խաթարվել էր Ադրբեջանում գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով, չի վերականգնվի նաև հուլիսի 4-ին:
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել հուլիսի 4-ին Աֆղանստանի արեւելքի Գազնիի նահանգում երկրի անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի սպառնալիքները մինչեւ զրո կրճատելու իր երկրի նավթային եկամուտները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլեւս խնայատուփ չի լինի ամբողջ աշխարհի համար:
Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի ամենահայտնի շինություններից համարվող Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով:
Միացյալ Նահանգների ABC հեռուստաալիքի լրագրող Բրայան Ռոսը, որը սխալ է թույլ տվել ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփի եւ ազգային անվտանգության հարցերի գծով նրա նախկին օգնական Մայքլ Ֆլինի մասին ռեպորտաժում, հեռացել է պաշտնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:
Ճապոնիայի Ակիհիտո կայսեր առողջական վիճակը, որին բժիշկներն այս շաբաթվա սկզբին անկողնային ռեժիմ էին նշանակել, սկսել է բարելավվել:
ԱՄՆ-ի կողմից մի շարք ներմուծվող ապրանքների համար մաքսերի սահմանումը կարող է հանգեցնել համաշխարհային մասշտաբի առեւտրական պատերազմի:
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 10 մլն 677 հազար 328 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում կանի Հայաստանին։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն չզեկուցվողների շարքում է։
«Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ տարբեր ելքեր փնտրել՝ ռուս փորձագետների միջոցով ներկայացնելով դիրքորոշումներ, որոնք կապ չունեն Ռուսաստանի հետ, և այլն: Ես լուրջ չէի վերաբերվի նման ելույթներին»:
«ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն առաջարկներով փորձում են հասկանալ, թե ինչ խորության են պատրաստ ՀՀ նոր իշխանությունները, թեև կա նաև հայտարարություն, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների հարցում կտրուկ շրջադարձեր չեն լինելու»:
Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։
Ադրբեջանում գրանցված լայնամաշտաբ հոսանքազրկման արդյունքում դադարեցվել է նաև մայրաքաղաք Բաքվի ջրամատակարարումը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 3-ին հայտարարել է, որ հենց իր գործողությունները հանգեցրեցին այն բանին, որ այժմ Վաշինգտոնը պատերազմի վիճակում չէ Փհենյանի դեմ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է իրանական նավթի արտահմանման արգելքի վերաբերյալ ԱՄՆ-ի ազդարարած պատժամիջոցների անհեթեթության մասին:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով:
«Մենք այս դեպքերի կապակցությամբ պետք է այնպիսի գործողություններ ձեռնարկեինք, որ չեզոքացնեինք դրանք. ես դա չեմ տեսնում»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Այնտեղ որևիցե խնդիր չկա, ուղղակի հերթ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ մեկնաբանելով այս օրերին Լարսի անցակետում հայկական մոտ 1500 բեռնատարների կուտակումների մասին հարցը։
Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրի բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:
«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»:
«Եթե երկու բանակներ դեմ դիմաց կանգնած անընդհատ սպառազինվում են, ռազմնական գործողությունների հավանականությունը միշտ կա ու բարձր է»,- այսօր «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Դուգինը շատ հստակ ասաց, որ ԵԱՏՄ-ն առանց Ադրբեջանի չի կարող ամբողջական լինել, նա հղեց, որ այս ամբողջի նպատակն Ադրբեջանին ԵԱՏՄ բերելն է, իսկ դրա գինն այն է, ինչ ասում են՝ Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, որովհետև այլ բանով Ադրբեջանին շահագրգռել չի լինի։ Սրանք միտումներ են, որոնք բացասական են»։
Ավստրիան Գերմանիայից անմիջապես հետո պատրաստ է ձեռնարկելու անօրինական միգրանտների հոսքերից հարավային սահմանի պաշտպանության ազգային միջոցներ:
Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով առնվազն երեք մարդ զոհվել, ավելի քան 3,4 հազարը ջերմահարվածով հոսպիտալացվել է հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել: