Բաժիններ՝

Տարեց բնակչության թվով Թուրքիան աշխարհում 66-րդ տեղում է

Թուրքիայի բնակչության շրջանում ծեր/տարեց բնակչության (65 և ավել տարիք ունեցող) տեսակարար կշիռն աստիճանաբար ավելանում է: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարվա ընթացքում երկրի ծեր բնակչության թիվն ավելացել է 22.5%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2015-ին նրանց թիվը կազմել է 6 մլն 495.239, իսկ 2020-ին հասել է 7 մլն 953.555-ի: 2020-ին ծեր բնակչությունը կազմել է երկրի ընդհանուր բնակչության 9.5%-ը, իսկ 2019-ին այդ ցուցանիշը 8.2% էր: Նշվում է, որ 2020թ. տարեց բնակչության 44.2%-ը տղամարդիկ են, իսկ 55.8%-ը՝ կանայք:

Այս տեմպերով շարունակվելու դեպքում ենթադրվում է, որ 2025-ին ծեր բնակչության տեսակարար կշիռը երկրում կկազմի 11%, 2030-ին՝ 12.9%, 2040-ին՝ 16.3%, 2060-ին՝ 22.6%, իսկ 2080-ին՝ 25.6%:

Ծերացող բնակչությամբ երկիր է համարվում այն երկիրը, որի ողջ բնակչության շրջանում տարեց մարդկանց թիվը անցնում է 10%-ի շեմը: Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայում տարեց բնակչության թիվը վերջին տարիներին այլ տարիքային խմբերի համեմատ ավելի արագ է աճում։

Ըստ Թուրքիայի վիճծառայության տվյալների՝ 2020թ. տարեց բնակչության 63.8%-ը կազմում է 65-74 տարիքային խումբը, 27.9%-ը՝ 75-84, իսկ 8.4%-ը՝ 85 և ավելի բարձր տարիքի քաղաքացիները։

Թուրքիան 167 երկրների շարքում ծեր բնակչության թվով ներկայումս զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Այժմյան պատկերը, սակայն, արագորեն վատթարանալու միտումներ է դրսևորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս