Թուրքիայի Այդըն նահանգի համանուն քաղաքի «Denge» թերթը «Facebook»-յան էջում սև ֆոնի վրա «Էրդողանը մահացել է» գրառմամբ լուսանկար է հրապարակել։ Լուրը մեծ տարածում է գտել և օգտատերերը կարծել են, թե մահացել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ իրականում մահվան լուրը վերաբերում էր Գյուլշեն Էրդողան անունով քաղաքացուն, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հրդեհ է բռնկվել 40 հազար քառակուսի մետր տարածքում։ Նախնական տվյալներով՝ Wildberries-ի մեկ աշխատակից տուժել է։ Wildberries-ի մյուս աշխատակիցները դեպքի վայրից տարհանվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում […]
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգի Սինջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել: Ցնցման ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Հիլին ասել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ Իրանի հարցում դիվանագիտական լուծման հասնելու համար և ողջունում է Թեհրանի վրա ճնշումը մեծացնելու քայլերը։
Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված այս խելահեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղության արժեքը, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին՝ միաժամանակ շահագործելով ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ցինիկ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 26-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա այցի ընթացքում նախատեսված չէր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իրանն ու Օմանը հայտարարել են, որ շրջանակային պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անտվանգ նավարկությունը վերսկսելու վերաբերյալ։
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է մահացել: Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը՝ հղում անելով փրկարար ծառայություններում իր աղբյուրներին։
Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Թուրքիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել թերթի վերնագրում «Էրդողանը մահացել է» արտահայտությունն օգտագործելու համար։ Նյութում խոսքը ոչ թե նախագահի, այլ Էրդողան ազգանունով տեղի բնակչուհու մասին է եղել, սակայն դատախազությունն այնտեղ ընթերցողներին մոլորության մեջ գցելու փորձ է նկատել։ Խմբագրության ներկայացուցիչներն ու աշխատակիցները ձերբակալված են:
Ուզբեկստանի նախագահ Շավքատ Միրզիյոևն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են՝ Ջեյսոն Սմիթը, Գրեգ Մերֆին, Ռոննի Ջեքսոնը և Էդվարդ Քեյսը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը և առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված այն տեսանյութի մասին, որում քննարկվում է Դոնալդ Թրամփի որդուն սպանելու պլանը։
80 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և քանթրի երաժշտության պատմության մեջ ամենահայտնի կատարողներից մեկը՝ Դոլի Փարթոնը։ Երգչուհու Instagram-ի էջում հրապարակված տեսանյութում այդ մասին հայտնել է նրա եղբորորդին՝ Բրայան Սիվերը։ Մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։
Volkswagen-ի լայնամասշտաբ վերակազմավորման ծրագրերի պատճառով գերմանական ավտոարտադրողի ղեկավար Օլիվեր Բլումը բախվել է աշխատակիցների բողոքի ալիքին։ Այս ամենը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատման և գործարանների փակման։
Ռուսաստանը ծրագրում է մինչև սեպտեմբերի վերջ երկարաձգել դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում պահպանվող դեֆիցիտի և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պարբերական հարվածներից հետո մի շարք նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) աշխատանքի դադարեցման պատճառով։ Այս մասին, հղում անելով ոլորտային աղբյուրներին, հայտնում է Reuters գործակալությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին կոչ է արել ամրապնդել միասնությունն ու ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ Մերձավոր Արևելքում երկարատև կայունություն և անվտանգություն ապահովելու համար։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ սպառնալիքի պատճառով իսրայելական զորքերը կմնան Ջաբալ էշ-Շեյխի (Հերմոն լեռ) շրջանում և Սիրիայի տարածքում գտնվող բուֆերային գոտում։ Այս մասին հայտնում է իսրայելական «7-րդ ալիքը»։
«Կազբեգի» անցակետում մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի (1,1 մլն դոլար) չհայտարարագրված կանխիկ գումար։
Ռուսաստանի նախագահին կից խորհրդական Անտոն Կոբյակովը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը սկսել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածք ներխուժումից երկու շաբաթ առաջ։
Կանադան նախատեսում է սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ սահմանել 15%, 25% և 50% մաքսատուրքեր, հայտնել է Կանադայի ֆինանսների նախարարությունը։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լիճը ամառային արձակուրդների ընթացքում դարձել է ափամերձ շրջաններում բնակվող երեխաների առօրյայի մի մասը։ Նրանք երկար ժամանակ են անցկացնում լճում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա կապակցությամբ։
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում չեզոքացրել են 39 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև որևէ բանակցություն կամ քննարկում չի ընթանում և չի էլ նախատեսվում։
Հայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարկուս Լամմերտը։
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա։