
ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարևան երկրներին փախստականների ընդունելու համար

Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականներին տեղավորելու համար: Օգոստոսի 30-ին Corriere della Sera թերթում հարապարկված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրոպայի կարողություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարեւան երկրները գոծընթացում կներգրավվեն ավելի շատ եւ ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաեւ նշանակում է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ»,- հայտարարել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները եւ դրանք դարձնի ավելի հավասարակշռված»: Բորելն ընդգծել է որ Եվրամիությանն անհրաժեշտ է «սովորել աշխատել միասին եւ ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»:
«Եվրամիության ռազմավարական կողմնացույցում» «արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում, որը կարողանա արագորեն գործել արտակարգ իրավիճակներում: Եվրամիությունը պետք էհնարավորություններ ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանության համար, երբ ամերիկացիները չեն ցանականում միջամտել»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: