
Բրազիլիայում Հունաստանի դեսպանի կինը 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնու սպանության համար

Բրազիլիայի քաղաքացի Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան 31 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն՝ Բրազիլիայում Հունաստանի դեսպանին, սպանելու համար: Այդ մասին հաղորդել է G1 պորտալը։
Կնոջ սիրեկանին՝ ոստիկան Սերժիու Մորեյրուին, դատարանը դատապարտել է 22 տարվա բանտարկության: Եվս մեկ ֆիգուրանտի՝ ոստիկանի ազգական Էդուարդու Մորեյրուին, արդարացրել են սպանության գործով, բայց մեկ տարվա բանտարկության են դատապարտել մարմինը թաքցնելու համար: Այդ պատիժը նա արդեն կրել է:
Բրազիլիայում Հունաստանի դեսպանը՝ 59-ամյա Կիրիակոս Ամիրիդիսը, դեկտեմբերի 26-ին անհայտ կորել էր Ռիո դե Ժանեյրոյում, ուր կնոջ հետ ժամանել է Սուրբծննդյան արձակուրդին: Դիվանագետի անհետանալու մասին հայտարարել է նրա կինը: Բայց հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ հենց նա է կազմակերպել ամուսնու սպանությունը:
Դեսպանի այրված մարմինն ավելի ուշ ավտոմեքենայի մեջ գտել են Նովա-Իգուասուի մունիցիպալիտետում, որտեղ էլ նա կորել էր: Սերժիու Մորեյրուն խոստովանել է, որ Ամիրիդիսին սպանել է նրա կնոջ հանձնարարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: