Թալիբները հայտարարել են, որ լավ հարաբերություններ են ցանականում ԱՄՆ-ի հետ
«Թալիբան» արմատական շարժումը, որն Աֆղանստանում զավթել է իշխանությունը, կցանկանար լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ: Օգոստոսի 31-ին այդ մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։
«Մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ԱՄՆ-ի հետ»,- մեջբերում է նրա խոսքը Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը: Ըստ որում Մուջահիդը նշել է, որ «Աֆղանստանն անկախություն ստացավ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը հեռացան երկրից»: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պարտվեց է եւ չհասավ իր նպատակներին»:
Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին հայտնել է, որ ամերիկացիները դուրս են բերել իրենց զորքերն Աֆղանստանից: Այդ երկրում գործողությունը դադարեցնելու որոշման մասին, որն սկսվել է 2001 թվականի հոկտեմբերին եւ դարձել ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ, Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է ապրիլի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: