Բաժիններ՝

Թալիբները հավաստել են, որ ԱՄՆ-ի վերջին զինվորը հեռացել է Աֆղանստանից

ԱՄՆ-ի զինված ուժերի վերջին ներկայացուցիչն օգոստոսի լույս 31-ի գիշերը հեռացել է Աֆղանստանի տարածքից: Այդ մասին Twitter-ում գրել է Կատարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամադ Սոհայիլ Շահինը։

«Այսօր գիշերն Աֆղանստանի ժամանակով 00:00-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 30-ի 23:30-ին) Աֆղանստանից հեռացել է վերջին ամերիկացի զինվորը»,- նշել է նա: Օգոստոսի 30-ին ԱՄՆի զինված ուժերի կենտրոնական հրամանատաության ղեկավար գեներալ Քենեթ Մակքենզին հայտաարել է, որ ամերիկացիները դուրս են բերել իրենց զորքերն Աֆղանստանից:

Միացյալ Նահագների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել դադարեցնել գործողությունն այդ երկրում, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ պատերազմն սկսվել է 2001 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս