
ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին

ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի հարվածային ավիակիր խմբի համատեղ ռազմածովային զորավարժություններին: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Հարվածային խմբի մեջ են մտնում մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նավեր, սակայն զինավարժանքները կլինեն բացառապես երկկողմ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հումանիտար առաքելություններին եւ տարերային աղետների դեպքում օգնության ցուցաբերման մասնակցության մշակման վարժանքները պլանավորված են օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում՝ Queen Elizabeth ավիակրի ձասնակցությամբ:
Queen Elizabeth-ը մայիսի 22-ին դուրս է եկել Փորտսմուտում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հենակայանից՝ գլխավորելով 28-շաբաթյա արշավը: Դրա տարածությունը կկազմի ընդհանուր առամբ 26 հազար ծովային մղոն (48,1 հազար կիլոմետ)՝ կանգ աներով Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ բրիտանական ավիակրի՝ սկզբնապես պլանավորված մուտքը Պուսան քաղաքի նավահանգիստ չեղյալ է հայտարարվել Հարավային Կորեայում բարդ համաճարակային իրադրության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: