Հայաստանը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի ռուսաստանյան ստացողների հասցեին անասնաբուժական հավաստագրումը բոլոր ընկերություններում` բացառությամբ երկուսի։ Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մայրաքաղաք Անկարայում տեղի կունենա կառավարության հերթական նիստը։ Երկշաբաթյա ընդմիջումից հետո գումարվող նիստի օրակարգը հագեցած է:
Քուվեյթի բանակը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության հրահանգներին, որոնք հրապարակվել են իշխանության համապատասխան մարմինների կողմից
Մայիսի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԻՊԲ-ն կավելացնի իր գործողությունները Լիբանանում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնություն կնքել ԱՄՆ-ի հետ։
Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Նա անընդունելի է համարել նավերի կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցումը
Միգուցե սահմաններն արդեն բա՞ց են, խաղաղության պայմանագրե՞րն են կնքված, իսկ ադրբեջանական զորքերն էլ ՀՀ ինքնիշխան տարածքներից դո՞ւրս են բերվել։
CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են մայիսի 30-ին և 31-ին և պատասխան են հանդիսացել այն բանին, որ Իրանը խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների հիման վրա արված հաշվարկների համաձայն՝ «DİSK-AR» հետազոտական կենտոնը հայտնում է, որ Թուրքիայում 15-29 տարեկան երիտասարդների 26.3 տոկոսը ո՛չ կրթություն ունի, ոչ զբաղվածություն։
Ռոսգվարդիայի հատուկ նշանակության կենտրոնի պետ Պավել Կոզաևը «Հատուկ ռազմական գործողության անցկացման գործում ներդրման համար» մեդալ է հանձնել Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովին։
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը հավանական է համարում, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը առաջիկա տարածաշրջանային ընտրություններից հետո առաջին անգամ կստանա երկրամասային կառավարության ղեկավարի պաշտոնը։
«Դասեր» հաղորդաշարի հյուրն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան համաձայնել են փոխել AUKUS ծրագրի պարամետրերը, որը Կանբերրային ամերիկյան արտադրության ատոմային սուզանավերի փոխանցում է նախատեսում, հայտնում է AFP-ն։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը գալիք շաբաթ կայցելի Չինաստան և Հնդկաստան՝ քննարկելու տարբեր խնդիրներ՝ Հորմուզի նեղուցի անանցանելիությունից մինչև ռուս-ուկրաինական պատերազմ և էբոլայի համաճարակ, հայտնում է Reuters-ը։
ՄԱԿ-ը սնանկացման եզրին է, քանի որ Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց վճարումները չեն կատարել կազմակերպությանը: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը, խոսեց Տիգրանաշենի ռազմավարական կարևորության մասին, որը, Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ հանձնելու է Ադրբեջանին:
Իրանի խորհրդարանի մի պատգամավոր հայտարարել է, որ օրենսդիր մարմինը մոտ ժամանակում կքննարկի և, հավանաբար, կհաստատի օրենք, որը կամրագրի երկրի կառավարումն ու ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, հաղորդում է Mehr-ը։
Կրեմլը սրում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ փորձելով Արևմուտքը ներքաշել բանակցային ծուղակի մեջ: Այս մասին ասել է Էստոնիայի ԱԳՆ կանցլեր Յոնաթան Վսեվիով:
«Փաշինյանի կիրթ և կառուցողական ընկեր Ալիևն ասում է՝ խաղաղությունը դատարկ թուղթ չէ, որ ստորագրես, ու այն հաստատվի: Բաքվում իշխանության ղեկին նստած է մեկը, ով շատ լավ է հասկանում միջազգային հարաբերություններից»:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշանակվել է Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Թեհրանի Հեղափոխության հրապարակում անցկացված զանգվածային միջոցառման ընթացքում ներկայացրել է «Rajab 27» նոր արագընթաց մարտական նավակը, հայտնում է Mehr-ը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխասի Գալվեսթոն քաղաքում ութ մարդ մի քանի ժամ մնացել է «Ամերիկյան սարերի վրա»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 26-ին 1 ժամով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա օդանավակայանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մի քանի փաստաթուղթ ստորագրեց և անմիջապես մեկնեց Հայաստանից։
Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ստուգել են երեկ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ի թիվ 6 էներգաբլոկին հասցված վնասը, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Այսօր արհեստական բանականությունը գրավել է ամբողջ աշխարհը: վերջին տարիներին լայն թափ ստանալով՝ դարձել Է ամենից արագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից մեկը։ Այն արդեն օգտագործվում է գրեթե բոլոր ոլորտներում ու այդ տեխնոլոգիական զարգացումներից անմասն չի մնացել նաև Թուրքիան:
ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսը Ֆիլիպիններում փորձարկել է նոր մարտավարական համակարգեր, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը՝ առանց թանկարժեք հրթիռների կիրառման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Բրիտանացի պաշտոնյաները մտահոգված են, որ Իռլանդիան կարող է օգտագործվել ռուսական հետախուզական ծառայությունների կողմից որպես Մեծ Բրիտանիա ներթափանցելու հարմար ուղի։ Այս մասին News Talk ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Իռլանդիայի եվրոպական խորհրդարանի պատգամավոր Բարի Էնդրյուսը։
Կիրակի վաղ առավոտյան Չինաստանի հարավարևմտյան Յուննան նահանգի Հույձզե գավառում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, հաղորդում է Սինհուա գործակալությունը։