Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով ավելացվում է ռազմական բյուջեն. պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը հաջորդ տարի կկազմեն բյուջետային բոլոր հատկացումների մոտ 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 12 միլիարդ դոլար օգնություն կհատկացնի ամերիկացի ֆերմերներին, որոնք տուժել են Սպիտակ տան առևտրային քաղաքականության հետևանքներից։ Այդ մասին հաղորդում են «Ինտերֆաքս» գործակալությունից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի երկրներից ներմուծվող ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերի բարձրացումը կործանարար հետևանքներ է ունեցել համաշխարհային տնտեսության համար: Այս կարծիքը հայտնել է Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը, ում խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
Թաիլանդի վարչապետ Անութին Չարնվիրակուլը նշել է, որ Կամբոջայի հետ հրադադար չի լինի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել վրացի դերասան Վալերի Խարյուչենկոյին քաղաքացիություն շնորհելու մասին: Ռուսաստանի ղեկավարի հրամանագիրը հայտնվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական պորտալում։
Իրանն ու Ադրբեջանը բարձրացնում են ռեգիոնալ 3+3 խորհրդատվական հարթակն ակտիվացնելու հարցը: Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, թե ուրախ են, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն, և ողջունել, աջակցել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին:
Մի՛ հավատացեք, եթե երբևիցե որևէ կապիտուլյանտ սեփական տկարությունը, դավաճանությունը քողարկելու համար փորձի համոզել, թե թույլ ենք. Հայկ Մամիջանյան
Կապիտուլյացիայի սիմվոլներն Արցախը հանձնել են, այսքանից հետո սահմանը փակ է, Էրդողանի գիրքն էլ դնում են կրծքին
Բարնումն ասում էր, որ կարևոր չէ՝ ապրանքը աշխատում է, թե ոչ
Ֆորումներում ավելի շատ լռում են Հայոց Ցեղասպանության մասին. իշխանություններին թելադրում են դրսից` ընդդեմ ՀՀ շահերի. Արտակ Զաքարյան
Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ Տոկիոն մերժել է ԵՄ-ի առաջարկը՝ բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, հաղորդում է Kyodo News-ը։
Ինքնիշխանությունն այն ժամանակ էր, երբ հայկական օրակարգով Պուտինն ու Օլանդը Ծիծեռնակաբերդում էին, երբ Հայաստանն ընդդեմ Ցեղասպանությունների պայքարի առաջամարտիկ էր. Շարմազանով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին անվանել է աշխատանքում ձախողված սարսափելի մարդ։ Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Politico-ին տված հարցազրույցում՝ խոսելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում միգրանտների հետ կապված իրավիճակի մասին։
Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Վերջերս Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը՝ վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հող նախապատրաստելով Կովկասում առևտրի վերականգնման համար։
Նշված առաջնահերթություններից բացի, ռազմական և պաշտպանական հարցերի վրա կենտրոնացումը ծառայում է Հայաստանի ռազմականացմանը։
Նախատեսված է հանդիպում Հռոմի պապ Լևոն XIV-ի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայի դեմ՝ նրա կողմից ջրամատակարարման պայմանագրի խախտման պատճառով:
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։ Այս մասին հաղորդում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։
Նա շեշտել է, որ պետության ղեկավարի այս տարվա բարձր մակարդակի արտասահմանյան այցելություններն ու հանդիպումները նոր էներգիա են հաղորդել երկրի տնտեսական օրակարգին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պնդումը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը, իրականությանը չի համապատասխանում:
Նախատեսվում է, որ ընկերությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Աֆրիկայի երկրներից կգնի զինամթերք՝ մեկ միավորի համար մոտավորապես 1,000 դոլար արժողությամբ։
Շենքը պատկանում է Terra Drone Indonesia ընկերությանը, որն անօդաչու սարքեր է մատակարարում հանքարդյունաբերությունից մինչև գյուղատնտեսական ոլորտների հաճախորդներին՝ օդային հետազոտությունների համար։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շաբաթ օրը Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմիննն անընդունելի է։
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը սկանդալի կենտրոնում է հայտնվել բռնաբարության դեմ հանդես եկող ֆեմինիստների մասին կոպիտ արտահայտություններ անելուց հետո: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Հարվածների են ենթարկվել նաև ռազմական կառույցները, ստորգետնյա ապաստարանները, զինամթերքի պահեստները, որոնք պատկանում էին շիաների ջոկատներին:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, բայց դեմ չեն բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են խորհրդարանական վեհաժողովի շրջանակում։
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել անհապաղ լուծարել Եվրամիությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Եվրոպային իր քաղաքականության համար։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Արևմուտքը պետք է աջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ֆիննական ազգային-պահպանողական «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ ռուսական և չինական ռազմական ինքնաթիռները ենթադրաբար մտել են Հարավային Կորեայի ՀՕՊ նույնականացման գոտի: Այս մասին հաղորդում է Yonhap-ը։