«Թուրք-ադրբեջանական համատիրության փոխանորդները պարբերաբար մեղադրում են Հայ Առաքելական Եկեղեցուն Կովկասում խաղաղությանը խոչընդոտելու մեջ: Նրանց թվում է Ադրբեջանի շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որին Ալիևը նշանակել է Հայաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ:
Փիթ Հեգսեթը բախվել է ամենալուրջ ճգնաժամին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում՝ պայմանավորված Կարիբյան ավազանում ռազմական հանցագործությունների հետ կապված մեղադրանքներով եւ գլխավոր տեսչի կոշտ հաշվետվությամբ, որում նա մեղադրվում է գաղտնի ռազմական հետախուզության հետ սխալ վարվելու մեջ, գրել է The Guardian-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն քննարկել են ամերիկացի հատուկ բանագնացների հետ ուկրաինական կողմի վերջերս տեղի ունեցած հանդիպումը, տեղեկացրել է Զելենսկին սոցցանցերում, փոխանցել է «Европейская правда»-ն։
Հայաստանն ընդունում է միայն TRIPP-ը, ոչ թե «միջանցքը», Դոհայի ֆորումում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, որը Հայաստանով անցնող ճանապարհը անվանել է «Զանգեզուրի միջանցք»։
Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։
Պատմական Հայաստանն իրական Հայաստանից բաժանելն արհեստածին տեսություն է։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն կոչ է արել արագ իրականացնել Գազայի խաղաղության ծրագիրը՝ ընդգծելով, որ հրադադարը անկայուն է, և իրավիճակը կարող է կրկին վերածվել պատերազմի և անարխիայի։
Օրեր առաջ գրել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Իսրայելից Բաքու ժամանած պատվիրակությանը՝ Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդի գլխավորությամբ:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ֆորումի ժամանակ ամերիկացի թոք-շոուի հաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ ունեցած զրույցի վրա.
Լոնդոնի Թաուեր թանգարանը փակվել է այն բանից հետո, երբ հասարակական ակտիվիստները վնասել են Բրիտանական կայսրության թագի ցուցափեղկը։
Ռուսաստանը սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հանդիպման արդյունքների մասին ԱՄՆ-ի արձագանքին: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտը»։
Համագործակցության ոլորտներից մեկը, որը դիտարկում ենք, նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան, Դոհայի միջազգային ֆորումին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև առկա պառակտման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը՝ РБК-ի փոխանցմամբ։
Հոնկոնգի հազարավոր բնակիչներ և այցելուներ հավաքվում են այրված բնակելի համալիրի մոտ, որտեղ առնվազն 159 մարդ է մահացել պարսպի վերացումից հետո: ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ մարդիկ ծաղիկներ են թողնում տասնամյակների ընթացքում ամենասարսափելի հրդեհի զոհերի հիշատակին, հաղորդել է ТАСС-ը:
Իրանի համար «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և Անկարայի ու Բաքվի համատեղ ազդեցությունը չեզոքացնելու միջոց է։ Երևանում անցկացված «3+3 ձևաչափ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ և հնարավոր տարբերակներ» փորձագիտական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Իրան-Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Արմինա Արմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալիևին նամակ է ուղարկել, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար, Դոհայում կայացած միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
ՀՀ կառավարությունից ոչ մի օգնություն չկա, իսկ տեղ-տեղ էլ խոչընդոտում կա արտերկրում Հայ դատի աշխատանքներին։ Այս մասին այսօր ՀՅԴ 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած հակաեկեղեցական շարժման արդյունքում արդեն 4 սրբազաններ բանտարկված են. Շիրակի, Տավուշի, Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդները և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծում է, որ Ուկրաինայում Վաշինգտոնի մասնակցությամբ ընթացող խաղաղության բանակցությունները լավագույն հնարավորությունն են համաձայնության հասնելու համար։
Ավելի քան 400 մարդ անհայտ կորած է համարվում, աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 100 հազար տուն։
Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է բաց թողել ինտերնետ-արբանյակների 14-րդ խմբաքականը։
Հարավային Կովկասը միջազգային աջակցության կարիք ունի՝ խաղաղության օրակարգի տնտեսական օգուտները ստանալու համար, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեղ կառուցումը և տարածաշրջանային կապը, Դոհայում կայացած միջազգային ֆորումում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ձեռք բերված համաձայնությունները «մեծ, գեղեցիկ գործարք» էր, որի հիմքը դրվել է Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումից հետո։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայել նախատեսված այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հեռանկարները։
Վրաստանի կրթության նախարար Գիվի Միկանաձեն «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է, որ Վրաստանի պետական համալսարանները հաջորդ ուսումնական տարվանից սկսած այլևս չեն ընդունի օտարերկրյա ուսանողներ, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխեց մթնոլորտը Կովկասում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ։
Եթե 1-2 տարի մենք քննարկում էինք իրար հակասող նարատիվներ, ապա հիմա մենք ունենք շատ ընդհանրություններ ունեցող նարատիվներ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մասնակցությամբ կայացած պանելային քննարկման ժամանակ։
ԱՄՆ-ը մնում է Եվրոպայի ամենամեծ դաշնակիցը. Կալլաս
Լատվիայի իշխանությունները դարձյալ երկարաձգել են երեկոյան և գիշերային ժամերին Ռուսաստանի և Բելառուսի սահմանի օդային տարածքի մոտ թռիչքների արգելքը։