«Քաղաքացիները լիքը փող են ծախսել թանկացած տոպրակների վրա, բնությունը ստացել ա «նվեր», իսկ ինչ-որ մեկը էս ամենի վրա փող ա աշխատել…». Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը գրում է. «Կառավարարության տապալված քաղաքականությունը պոլիէթիլենային տոպրակների հարցում
* Կառավարությունը դեռ 2022 թ․ հունվարից «բարեփոխում» արեց ու «50 միկրոն պոլիէթիլենային տոպրակները վաճառքը արգելեց։
Քիչ թե շատ ադեկվատ մարդիկ հասկանում էին հենց էն ժամանակ, որ էս որոշումը ոչ միայն օգտագործումը էապես չի նվազեցնելու, այլ բնության հերն ավելի շատ ա անիծելու։
* Դեռ 2023 թ․ սկզբին կառավարությունը պաշտոնապես ընդունել էր, որ տապալել ա էս հարցը (էդ անվանեցին «ցածր արդյունավետություն»)։
* Դրանից հետո մի քանի տարի պահանջվեց, որ նոր ծրագիր մշակեն։
* Արդյունք՝
ա) քաղաքացիները լիքը փող են ծախսել թանկացած տոպրակների վրա,
բ) բնությունը ստացել ա «նվեր»՝ ավելի հաստ պոլիէթիլենային տոպրակներ,
գ) ենթադրվում ա, որ ինչ-որ մեկը էս ամենի վրա փող ա աշխատել․․․
* Ու էս կառավարությունը իրան միլլիարդավոր պրեմիաներ ա դուրս գրում…
Արդյունավետություն»:

