Բաժիններ՝

Ֆրանսիայում բարձր մակարդակի վտանգ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով

Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով: Նոյեմբերի 5-ին այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումն այժմ մեզ հարկադրում է բարձրացնելու վտանգի մակարդակը եւ ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր ճյուղի պաշտպանությունը երաշխավորելու համար»,- մեջբերված է հաղորդագրության մեջ Դենորմանդիի խոսքը:

Նախարարությունում ճշտում են, որ վարակման բարձր ռիսկի պատճառով թռչունները պետք է գտնվեն շինություններում կամ ցանցերի տակ: Ըստ որում, կենդանաբանական այգիներում գտնվող թռչունների համար, որոնց չի կարելի պատսպարան տանել, սահմանվում է պարտադիր պատվաստում: Եվս մեկ սահմանափակում վերաբեում է փոստային աղավնիների մրցումների արգելքին:

Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ միջոցները պատք է ուղեկցվեն բոլոր ֆերմաներում թռչունների վիճակի ամենօրյա դիտազննմամբ:

Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի սկզբից թռչնագրիպի 130 դեպք է արձանագրվել Եվրոպայի վայրի բնությունում եւ օռչնաֆաբրիկաներում, առանձնապես Հյուսիսային եւ Բալթիկ ծովերի ափերին: Վարակման երեք օջախ է հայտնաբերվել Արդենների եւ Էնի դեպարտամենտներում:

Թռչնագրիպը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է մարսողության, շնչառության օրգանները եւ հանգեցնում է թռչունների անկման: Տարածողները, որպես կանոն, վայրի առանձնյակներն են: Այդ հիվանդության շտամների մեծ մասը, այդ թվում H5N8-ը, մարդկանց համար վտանգավոր չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930