Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 248 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 248 միլիոն 80 հազար 479: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 21 հազար 452 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 միլիոն 252 հազար 513 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 750 հազար 423-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 308 հազար 140-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 459 հազար 191 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում էԲրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 835 հազար 785 հիվանդացած, մահացել է 608 հազար 235 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 646,2:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2311, Հնդկաստանում՝ 329, Բրազիլիայում՝ 2835 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: