
ԱՄՆ-ը գոհ է ռազմավարական կայունության շուրջ ՌԴ-ի հետ երկխոսության ընթացքից. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ի վարչակազմը գոհ է այն բանից, թե ինչպես է անցնում ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ հույս ունի, որ կկարողանա ապագայում նման գործընթաց սկսել Չինաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն ենք անցկացնում: Այն կառուցողական էեւ օգտակար»,-ասել է նա՝ հանդես գալով նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
Փրայսը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա նման երկխոսություն սկսել Չինաստանի հետ:
Ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության պայմանավորվածությունը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի միջեւ ձեռք է բերվել ժնեւյան հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այդ ժամանակից ի վեր անցկացվել է ռազմավարական կայունության եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ խորհրդակցությունների երկու փուլ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: