Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան

Հիշեցում. Այսօր սպասվում է իսկական երկնային մարաթոն: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Օգոստոսի 12–13-ին մեզ սպասվում են միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթներ։

Վեց մոլորակների շքերթ

Լուսաբացից առաջ երկնքում միաժամանակ կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Դիտարկումները լավագույնն է սկսել արևածագից մի քանի ժամ առաջ։

Արեգակի լրիվ խավարում

Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում:

Պերսեիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կլինի նաև տարվա ամենագեղեցիկ ասուպային հոսքերից մեկի՝ Պերսեիդների առավելագույն ակտիվության շրջանը։ Մութ և պարզ երկնքի պայմաններում հնարավոր կլինի մեկ ժամում տեսնել մի քանի տասնյակ «ընկնող աստղեր»։

Նորալուսինը դիտարկումների համար հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծի, քանի որ Լուսնի պայծառ լույսը չի խանգարի երկնային այս տեսարանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31