
Կոլումբիայի հարավ-արևմուտքում սողանքի պատճառով զոհվածների թիվը հասել է 17-ի

Կոլումբիայի հարավ – արեւմուտքի Մալյամայի մունիցիպալիտետի շրջանում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հայտնել է տեղի Աղետների ռիսկերի կառավարման ազգային կենտրոնը։
«Երկրի շերտերի շարժումը հանգեցրել է 17 մարդու մահվան, ութը վիրավորվել է, նրանցից յոթն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից: Անհայտ կորածների մասին ոչ մի կարգի հաղորդումներ չեն ստացվել,- ասված է Twitter-ում գերատեսչության զետեղած տեղեկատվության մեջ:- Քանդվել է երկու շենք, եւս երեքը փլվելու սպառնալիքի տակ է»: Նոյեմբերի 3-ին հաղորդվել էր 14 զոհվածների եւ առնվազն 20 անհայտ կորածների մասին:
Իշխանություններն ապահովում են օգնության առաքումը միջադեպի շրջան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: