Կոլումբիայի իշխանություններն իրենց տարածքից ռուսաստանցի երկու դիվանագետների են վտարել լրտեսության մեջ կասկածանքով: Այդ մասին հաղորդել է Noticias Caracol-ը:
Ֆրանսիայի Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի նիստին ներկայացրել է բանաձև Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ:
Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նիդեռլանդները ուղեւորների ավիաչվերթների արգելք են սահմանել Հարավային Աֆրիկայից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր հիմնամանրէ:
Միջին դասի «Չանչժեն-8» («Մեր արշավ-8», CZ-8) չինական հրթիռը դեկտեմբերի 22-ին ուղեծիր է մեկնարկել XJY-7 գաղտնի արբանյակով եւ մի խումբ տիեզերական միկրոապարատներով. ուղիղ հեռարձակումն իրականացվել է DouYu չինական կայքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհրդակցություն կհրավիրի, որտեղ կքննարկի կորոնավիրուսի նոր հիմնամանրէի մասին տեղեկատությունը, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:
«Սպուտնիկ V»-ն կպաշտպանի COVID-19-ի նոր տարբերակից, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակած Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Ալյասկայի ոսկու հանքերից մեկում հնէաբանները պատահմամբ գտնել են գայլի ձագի հնագույն մումիա:
Ինչպես ճշտում է հրատարակությունը, Մալայզիայի կառավարությունը համաձայնագիր է կնքել՝ AstraZeneca բրիտանական ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,4 միլիոն չափաբաժին գնելու շուրջ:
Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքագլուխ Մարսել Կրիվելլան դեկտեմբերի 22-ին կալանավորվել է կոռուպցիայի գործով:
Բելառուսի ատոմակայանին տրվել է առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման փուլային ծրագրի կատարման իրավունքի թույլտվություն:
84 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Կլոդ Բրասերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահին և նրա ընտանիքին երաշխիքների ընդլայնման օրենքը:
Չնայած Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Հայաստանում նույնիսկ կան շրջանակներ, որոնք պնդում են, թե պետք է վերականգնել երկխոսությունը հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հասնել խաղաղ համակեցության, տարածաշրջանային կայունության, Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, Հայաստանի հետ խոսելով ուժի դիրքերից։
Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի հնարավոր անբավարարության, դրա հետ մեկտեղ արտադրողները երկյուղում են աշխատանքի խափանումներից, եթե Ֆրանսիան ուժի մեջ թողնի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների արգելքը՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէի տարածումը կասեցնելու նպատակով:
Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է բրիտանական Պահպանողական կուսակցությունից օրենսդիրների խնդրանքը՝ 2021 թվականին Բրյուսելի հետ շարունակելու բանակցությունները Brexit-ից հետո կողմերի ապագա հարաբերությունների առնչությամբ:
Օրերս Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կատարեց Բելգիա, որը նրա երկրորդ արտասահմանյան այցն էր նշանակումից հետո։
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական C-400 զենինթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցներ սահմանելու որոշումը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշը կարծիք է հայտնել, որ Հայաստանին աջակցելն իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը պիտի լինի:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 21-ի երեկոյան Ներկայացուցիչների պալատից անմիջապես հետո հավանություն է տվել 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագծին, ինչպես նաեւ երկրի տնտեսության խթանման միջոցների փաթեթին:
ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ղարաբաղյան վերջին պատերազմում Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ տվյալներ չունի մահացության վրա կորոնավիրուսի նոր մանրէահիմքի ազդեցության վերաբերյալ:
Սիրիան եւ Ռուսաստանը քննարկում են COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները, սիրիացիները ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին եւ մյուսներին:
100 մլրդ խորանարդ մետր գնահատվող պաշարներով գազի նոր հանքավայր են հայտնաբերել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում:
Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները, որտեղ արդեն անվտանգության միջոցներ են գործում COVID-19-ի դեմ պայքարի նպատակներով, կարգադրել են դեկտեմբերի 23-ից արգելել մարդկանց հինգ հոգուց ավելի խմբերով հավաքվել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն դեկտեմբերի 20-ին դատապարտել է Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծումը՝ պատահածի պատասխանատվությունը բարդելով Իրանի կողմից օժանդակվող զինված կազմավոումների վրա:
Լեհաստանի իշխանությունները դադարեցնում են ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ այդ երկրում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով:
Կանադան դեկտեմբերի 21-ից ժամանակավորապես դադարեցնում է ավիացիոն հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ նոր ձեւի կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով:
Եթե դա այլ պետության տարածք է, ստացվում է, որ իր այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն իսկապես պատերազմ է հրահրել, և ստացվում է, որ Իլհամ Ալիևը ճիշտ է, երբ մեղադրում է, որ Փաշինյանն է հրահրել այդ պատերազմը: Իսկ քանի որ պատերազմ հրահրելը միջազգային լրջագույն հանցագործություն է, ապա ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների տրամաբանության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի Հաագայի դատարանում, եթե դա այլ պետության տարածք է, ինչպես իրենք են պնդում: